Կայացել է REC Caucasus ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-rec-caucasus-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab/

Կայացավ REC Caucasus` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՇՄՆ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ինչպես նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի մոնիթորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը՝ Սևծովյան Ավազանի ազգային պարկերում և հատուկ պահպանվող տարածքներում:
Ծրագիրն ընդգրկում է Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը, Բուլղարիայի «Ստրանջա» ազգային պարկը, Ռումինիայի Դանուբ Դելտայի «Բիո ռեզերվ» համալիրը և Վրաստանի «Կոլխեթի» պահպանվող տարածքը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով