Առողջ ապրելակերպի դեպքում սթրեսն ու բացասական էներգիաները ձեր առօրյայում տեղ չեն ունենա։ Բայց, եթե այն արդեն «մուտք է» գործել ձեր կյանք, ուրեմն պետք է նրան հնարավորինս առագ դուրս վանել։ Արդեն խոսել ենք, թե ինչպես ճիշտ ժամանակին հաղթահարել սթրեսն ու առաջարկել ենք մի քանի տարբերակ՝ հետագա լուրջ բարդություններից խուսափելու համար։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է եւս մի քանի օգտակար տարբերակներ։
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ
Բարի արարք գործելը կօգնի ձեզ բարձրացնել ինքնավստահությունը, լավատեսությունը ու, ստիպելով ավելի երջանիկ զգալ, կնվազեցնի սթրեսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կամավորություն են անում, ընդհանուր առմամբ ավելի առողջ ու ուրախ են, քան նրանք, ովքեր կամավորություն չեն անում: Իրականում պարտադիր չէ մի քանի ժամ կամավոր աշխատանք կատարել, ավելի լավ ինքնազգացողություն ունենալու համար, պարզապես ամեն օր ուշադիր եղեք ու յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեք եւ օրվա ընթացքում բարության պատահական ու փոքրիկ քայլեր արեք:
ԼՈՂԱՎԱԶԱՆ ՀԱՃԱԽԻՐ
Շատերը լողն ընդունում են որպես հաճույք եւ աշխատում են հաճախ լինել լողափին կամ լողավազանում: Դու էլ միացիր նրանց խմբին, քանի որ լողն օգնում է ազատվել սթրեսից: Ջրի մեջ գտնվելիս պետք է կարգավորել շնչառությունը, այդ պատճառով բոլոր մտքեր կենտրոնանում են այդ պրոցեսի վրա:
ՑՆՑՈՒՂ ԸՆԴՈՒՆԻՐ
Եթե հնարավորություն չունես լողավազան հաճախելու, իսկ լոգարանի մեջ պառկելու սիրահար չես, ուրեմն կարող ես հանգստանալ նույնիսկ ցնցուղի տակ, հատկապես եթե միացնես բնության ձայներ: Մարմնիդ լոգանքի հոտավետ գել քսիր, միացրու ցնցուղը, փակիր աչքերդ եւ պատկերացրու, որ գտնվում ես վայրի բնության գրկում` արեւադարձային անձրեւի տակ: Դեմքդ բարձրացրու եւ վայելիր ջրի զարկերը… մի՞թե չես զգում, թե ջուրն ինչպես է մաքրում քո սթրեսը:
ՈՒՏԵԼԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎԱՑՆԵԼ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Շատերի մեջ վատ տրամադրությունը ինչ-որ բան ուտելու ցանկություն է առաջացնում, իսկ ոմանք էլ նման պահերին ուտելիքի երեսը տեսնել չեն ուզում: Ցանկացած ծայրահեղություն անթույլաերելի է, հատկապես սթրեսի ժամանակ: Հետեւի՛ր, որ ճաշացանկդ հավասարակշռված լինի: Կեր հաճախ եւ փոքր բաժիններով` բացառելով յուղոտ ուտելիքը:
ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ ԿԵՐ
Դառը շոկոլադը հրաշալի համեղ աղանդեր է, որը նաեւ լի է ընկճախտը հանգստացնող սննդանյութերով, որոնք կնվազեցնեն օրգանիզմում սթրեսի հորմոնների քանակը:
ՀՅՈՒԹ` «ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»
Շամպայնի գավաթն օգնում է թուլանալ, դե իսկ համեղ խմիչքից հոգիդ ավելի ուրախ է դառնում: Այո, դա այդպես է, բայց ինչ անեն նրանք, ովքեր ընդհանարպես ալկոհոլ չեն օգտագործում: Նրանց համար հիանալի հյութի բաղադրատոմս կա. Խառնիր կես բաժակ թուրինջի հյութը 1 ճաշի գդալ ճակնդեղի թարմ քամած հյութի հետ, ավելացրու 1 թեյի գդալ մեղր, մի քիչ սառույց եւ 100 մլ. գազավորված հանքային ջուր: Հյութը վայելիր ոչ մեծ կումերով:
ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԻՐ
Մարդու եւ կենդանու շփումը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Սեփական կենդանու հետ որոշակի ժամանակ անցկացնելը նույնպես կարող է օգնել հաղթահարել սթրեսը: Եթե չունեք ձեր կենդանին, կարող եք հանդիպել ձեր ընկերոջը, ով կենդանի ունի, եւ կամ կամավորություն անել կենդանիների խնամքի կենտրոնում, որտեղ կարող եք խաղալ ու զբոսնել շների ու կատուների հետ:






Թողնել մեկնաբանություն