Ի՞նչ կարելի է տեսնել Բյուրականի աստղադիտարանի ապրիլյան երկնքում

https://eco.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b2%d5%a1/

Աշխարհագրական դիրքից և տարվա եղանակից կախված՝ գիշերային երկնքում դիտվող երևույթներն ու երկնային մարմինները փոփոխվում են։

Eco.am սոցիալական հարթակը, Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ ապրիլ ամսին Բյուրականի աստղադիտարանի տարածքից հնարավոր կլինի տեսնել՝

1. Օրիոնի համաստեղությունը և Օրիոնի միգամածությունը

2. Մեծ Արջի համաստեղությունը, Միցար և Ալկոր կրկնակի աստղային համակարգը

3. Երկնակամարի ամենապայծառ աստղը’ Սիրիուսը

4. Բազումք (Պլեյադներ) աստղակույտը

5. h և X Պերսեոսի կրկնակի ցրված աստղակույտը

6. Մարս մոլորակը՝ ամբողջ գիշեր, իսկ Վեներա մոլորակը մինչև 22:00-ը

Լուսինը հնարավոր կլինի դիտել ապրիլի 1-7-ը և ապրիլի 23-31։ Ընդ որում՝ ապրիլի 6-ին և 7-ին կդիտվի լիալուսին։

Նշենք, որ ապրիլ ամսին դիտումները կսկսվեն ժամը 20։30-ից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով