Էկո հանրագիտարան. Կոճապղպեղ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b3%d5%a1%d5%ba%d5%b2%d5%ba%d5%a5%d5%b2/

Կոճապղպեղը (իմբիր) անչափ օգտակար մթերք է, այն իր մեջ պարունակում է հազարավոր օգտակար տարրեր: Սակայն հաճախ հարց է ծագում, թե ո՞ւմ է հակացուցված կոճապղպեղն ու ո՞ր դեպքերում:

Կոճապղպեղի մասին բազմիցս խոսել ենք մեր նախկին հրապարակումներում:

Այն հրաշալի կերպով հանգստացնում է նյարդերը, առավոտյան սրտխառնոցը, գլխացավերը և մարսողական խնդիրները: Բացի այդ, այս հրաշք համեմունքը պայքարում է բորբոքումների, տաքության, արյունատար անոթների խնդիրների և արթրիտի դեմ, պաշտպանում է լյարդն ու սրտանոթային համակարգը, վերացնում է ավելորդ միկրոբներն ու վիրուսները:

Գիտնականները պարզել են նաև, որ կոճապղպեղն օգտակար է գրեթե բոլորին, սակայն կա մարդկանց խումբ, ում կտրականապես արգելված է օգտագործել կոճապղպեղը:

Այդ խմբին են պատկանում մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն արյան հետ:

Կոճապղպեղը խթանում և արագացնում է արյան հոսքը, սակայն այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն արյան հետ, պետք է հեռու մնան այս համեմունքից, քանի որ այն միայն կբարդացնի վիճակը:

Քաշի հետ խնդիրներ ունեցող մարդկանց

Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն այս անգամ ոչ թե խոսելու ենք ավելորդ քաշ ունեցող մարդկանց մասին, այլ՝ հակառակը, քաշի պակաս ունեցողների մասին: Բոլորն էլ գիտեն, որ կոճապղպեղն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, արագացնում է նյութափոխանակությունը: Այդ իսկ պատճառով այս համեմունքն արգելված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են քաշ հավաքել:

Դեղամիջոցներ օգտագործողներին

Շատերը պնդում են, որ կոճապղպեղը չի կարելի խառնել դեղամիջոցների հետ, քանի որ այն կարող է չեզոքացնել դեղամիջոցի ազդեցությունը:

Չափազանց վտանգավոր է օգտագործել հակակոագուլյանտների, ինսուլինային դեղամիջոցների հետ:

Հղիներին

Կոճապղպեղը բնական հզոր խթանիչ է, որը կարող է վնասել հղիության ընթացքը: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է հեռու մնալ այս համեմունքից հղիության ընթացքում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով