Երևանի բուսաբանական այգին կվերակենդանանա

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab%d5%b6-%d5%af%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4/

30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել: Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ  անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։

Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան: Այն հնարավորություն կտա այգու հոսանքի տարեկան մոտ 5 մլն դրամի և նոր տեղադրված պոմպակայանի աշխատանքի արդյունքում ավելացած հոսանքի ծախսը զրոյացնել և տնտեսված գումարներն օգտագործել այլ խնդիրների լուծմանը: Արևային կայանի անխափան աշխատանքի և երկարակեցության համար նորոգվել է նաև շինության 800 քմ տանիքը: Ոռոգման ցանցի անցկացման, տանիքի նորոգման և արևային կայանի տեղադրման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 105 մլն դրամ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։