Բիոբլից 2023․ կենսաբազմազանության ուսումնասիրություն՝ Սևանի բուսաբանական այգում

https://eco.am/%d5%a2%d5%ab%d5%b8%d5%a2%d5%ac%d5%ab%d6%81-2023%e2%80%a4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8/

Վերջերս Սևանի բուսաբանական այգում տեղի էր ունեցել Bioblitz 2023 միջոցառումը նվիրված կենսաբազմազանության ուսումնասիրությանը։ «Բիոբլիցին» մասնակցել են  Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի աշակերտները, Նէ ուսումնական կենտրոնի սաները, Սևանի Վլ. Կարապետյանի անվան համար 3 դպրոցի աշակերտները և այլ անհատներ։

Միջոցառման ընթացքում մասնակիցները բացահայտել են․

Սևանի բուսաբանական այգու՝

1․բույսերը,

2․ սնկերը,

3․ քարաքոսերը,

4․կենդանիները։

Մասնակիցները բացահայտել են նաև Հարավային Անդրկովկասի էնդեմիկ, ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) վարդազգիների ընտանիքին պատկանող բույսի ex-situ պահպանությանը։

Միջոցառումը կազմակերպվել է ԵԳԱԾ Գիտության հանրայնացում մրցույթի շահառու «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ի և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։