Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օպտիմալ աշխատանքային ջերմաստիճանը գնահատում է 16-ից 24 աստիճանի սահմաններում: Անոմալ շոգերի ֆոնին, Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում ԵՄ բոլոր երկրների համար ընդունել օրենք, որը կկարգավորի աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճան ապահովելու գործընթացը։ Աշխատավայրում ջերմաստիճանի պայմանները կարգավորող օրենքն այսօր ԵՄ միայն վեց երկիր ունի:
Հունգարիայում նստակյաց աշխատանքի պարագայում օդի ջերմաստիճանը պետք է լինի 31 աստիճանից, Բելգիայում՝ 29 աստիճանից ցածր։
Հայաստանում, այդ հարցը դեռևս կարգավորված չէ օրենքով, պարզապես՝ սովորական օրերի մեկ ժամ ընդմիջման փոխարեն, հաճախակիացվում են ընդմիջումները։ 40-ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում, անմիջական ղեկավարի համաձայնությամբ սահմանվում է՝ յուրաքանչյուր ժամից 10 րոպե ընդմիջում։
Եվրոպական կոնֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում են «Կենսապահովման և աշխատանքի պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամ»-ի ուսումնասիրության տվյալները, ըստ որի՝ 40 տոկոս աշխատաժամանակի ընթացքում օդի բարձր ջերմաստիճանն իր ազդեցությունն է թողնում շինարարության և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց վրա։
Ըստ կոնֆեդերացիայի հայտարարության, եթե ջերմաստիճանը հասնի 38 աստիճանի, ապա աշխատավայրում դժբախտ պատահարների ռիսկն ավելանում է 7%-ով, իսկ 30 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում՝ 15%-ով։






Թողնել մեկնաբանություն