Ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման դեպքեր են բացահայտվել Լոռու մարզում

https://eco.am/%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%87-%d6%83%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%b2/

Լոռու մարզում բարդի տեսակի 3 ծառ ապօրինի հատելու հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 354 հազար դրամի վնաս: Վնասը հաշվարկել է  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժին:

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Տեսչական մարմնի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ոստիկանությունից ստացված գրությունների հիման վրա կատարված զննման արդյունքում Լոռու մարզի բնակչի կողմից 0,12 խմ վառելափայտ և 0,65 խմ թափուկ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 16 հազար դրամի վնաս: Իսկ մարզի մեկ այլ բնակչի կողմից 0,59 խմ վառելափայտ և 0,28 խմ թափուկ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու հետևանքով՝ 20 հազար 700 դրամի վնաս: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով