Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ 237 հա տարածքում․ Անտառային կոմիտեն ամփոփել է 2022թ․

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն 2022 թվականի ընթացքում իրականացրել է անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ։

Eco.am սոցիալական հարթակը Անտառային կոմիտեից տեղեկացավ, որ տարվա ընթացքում աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի 237 հա տարածքում։

Մասնավորապես․

1 Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ։

2․ Հիմնադրվել է 5 հա տնկարան։

3․ Հիմնադրվել է 6 ժամանակակից ջերմոցային համալիր։

4․ Անտառամերձ բնակավայրերում բնակվող 14 410 շահառուի տրամադրվել է 80 093 խմ թափուկ վառելափայտ։

5․ Անտառային կոմիտեում ապահովվել է հասանելիություն՝ կադաստրային գեոպորտալ համակարգին։

6․ Ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ՝  4440 հա անտառածածկ տարածքում։

7․ Աշխատանքներ,  որոնց արդյունքում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները։

8․ Անտառային տարածքների վարձակալության 17 պայմանագրերի կնքում։

9․ Մի շարք արդյունավետ հանդիպումներ՝ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կառույցների հետ։

Հաստատվել են՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետևյալ մասնաճյուղերի անտառկառավարման պլանները․

1․«Սիսիանի անտառտնտեսություն»,

2․«Ճամբարակի անտառտնտեսություն»

3․«Սևքարի անտառտնտեսություն»։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով