Անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը COP 28-ում ներկայացրել է ՇՄ նախարարը

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b6/

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ում ՀՀ պատվիրակության կազմում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Բնապահպանական  խնդիրները սահմաններ չեն ճանաչում, և դրանց լուծման ուղղությամբ պետք է միավերել հնարավոր բոլոր ջանքերը:

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայի նախարարությունից տեղեկացավ, որ համաժողովի շրջանակում ՀՀ ՇՄ նախարարը COP 28-ի շրջանակում հանդիպումներ է ունեցել է Հարմարվողականության  հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ՝ քննարկել կլիմայական օրակարգի  հարցեր։

Համաժողովի շրջանակում ՀՀ ՇՄ նախարարը հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսին և փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային: Հանդիպման ընթացքում  հիմնադրամի ներկայացուցիչները դրական են գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է տարբեր ծրագրեր:

Նախարարը գործընկերներին  հրավիրել է Հայաստանի Հանրապետություն` տեղում ծանոթանալու ընթացիկ իրավիճակին և քննարկելու համագործակցության ավելի լայն հնարավորություններ:

Իսկ ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի և Երկրների ներգրավվածության հարցերով տնօրեն Մարիանա Պանունսիո-Ֆելդմանի հետ հանդիպմանը ՀՀ ՇՄ նախարարը ներկայացրել ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները և մասնավորապես անդրադարձել շրջակա միջավայրի ոլորտում վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով ստեղծվող Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը։

Հիմնվելով երկրների առաջնահերթությունների և կարիքների վրա՝ ԱՍԳ գործընկերությունն առաջարկում է փորձագիտական, տեխնիկական և ֆինանսական աջակցության համապատասխան փաթեթներ: Այս համագործակցային ձևաչափը զարգացող երկրներին ապահովում է մուտք դեպի ռեսուրսների լայն շրջանակ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև նպաստելու ավելի «արդարացի» և կայուն զարգացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները՝ ի նպաստ ոլորտում բարեփոխումների կայացման։

COP 28-ի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի ղեկավարած պատվիրակության հետ։ Հանդիպմանը նախարարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կոնվենցիայի սկզբունքներին և որ կառավորությունն իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կարևորում է հողերի դեգրադացիայի չոզոքացմանն ուղղված աշխատանքները՝ սահմանված պարտավորությունները կատարելուն ուղղված համահունչ ծրագրեր մշակելով։

Հայաստանը սահմանել է հողերի չեզոք դեգրադացիայի (ՀՉԴ-LDN) հասնելու թիրախ՝ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները վերականգնել և ներկայիս համեմատ ավելացնել 2,8%-ով:

Հանդիպման ընթացքում գործընկերները ամփոփել են սույն թվականի մարտ ամսին Երևանում կայացած Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը և դրա արդյունքները։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։ Առանձին անդրադարձ է կատարվել անտառվերականգնման ծրագրերին։

Նախարարը շեշտել է, որ բոլոր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին Շրջակա միջավայրի նախարարությունը  բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ միասնական շրջանակների ամրապնդումը՝ առաջնային համարելով  փորձի փոխանակումը և կարողությունների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պետք է արագացնենք գիտությունը՝ եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը․ ՀՀ նախագահը՝ COP 28-ում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով