Ականջակալների պատճառով մոտ 1 միլիարդ մարդ լսողության կորստի վտանգի առջև է․ ԱՀԿ

https://eco.am/%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b8%d5%be-%d5%b4%d5%b8%d5%bf-1-%d5%b4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%a1%d6%80%d5%a4-%d5%b4/

Աշխարհում մոտ մեկ միլիարդ երիտասարդ կարող է լինել լսողության կորստի վտանգի տակ՝ ականջակալներով բարձր ձայնով երաժշտություն լսելու և ակումբներ կամ նմանատիպ հաստատություններ հաճախելու պատճառով: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը նոյեմբերի 15-ին հրապարակվել է The BMJ Global Health ամսագրում։

Հետազոտության հեղինակները պնդում են, որ մեծահասակների համար անվտանգ աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի 80 դեցիբելը, սակայն հաճախ երիտասարդները ականջակալներով երաժշտություն են լսում 104-112 դԲԱ մակարդակով։ Ավելին՝ ժամանցի վայրերում ձայնի միջին մակարդակը տատանվում է 104-112 դԲԱ:

Փորձագետները վերլուծել են նաև Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և այլ երկրների 33 հետազոտություններ, որոնց մասնակցել է 12-34 տարեկան ավելի քան 19 հազար մարդ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ականջակալների օգտագործումը թույլատրելիից բարձր ձայնի դեպքում տարածված է ամբողջ աշխարհում 24%-ով, իսկ աղմկոտ հաստատություններում՝ 48%-ով։

Այս տվյալների հիման վրա մասնագետներն ամբողջ աշխարհում լսողության խնդիրներ են կանխատեսել 0,67-1,35 միլիարդ երիտասարդների մոտ: Այս կապակցությամբ հետազոտողները կոչ են անում տարբեր երկրների կառավարություններին ուշադրություն դարձնել գլոբալ խնդրին և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ ստեղծել քաղաքացիների համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով