գլխավոր

Հուլիսի 6-12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 6-ին, 8-ին, 9-ին և 11-ին, Շենգավիթում՝ հուլիսի 7-ին և 9-ին, Արաբկիրում՝ հուլիսի 10-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը […]
Իմանալ ավելին
 «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2023» զեկույցը, որում հաշվարկված է 120 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։ Eco.am սոցիալական հարթակը, «Լույս» հիմնադրամից տեղեկացավ, որ 2023թ․ Հայաստանում էներգիայի վերափոխման ինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս […]
Իմանալ ավելին
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում․ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) Վայոց ձորի և Սիսիանի 3 շահառու համայնքներին են փոխանցել ֆոտովոլտային հիբրիդ շարժական կայաններ։ Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ կայանները կարող են աշխատել ինչպես ցանցին միացած տարբերակով, այնպես […]
Իմանալ ավելին
«Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց  տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր»,- մի շարք մտավորականներ, մշակութային գործիչներ համատեղ հանդես են եկել նման հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. Մենք՝  ներքոստորագրյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը եւ բոլոր մտահոգ անձանց՝ հայտարարելով. Ո՞ւմ համար են կառուցվում […]
Իմանալ ավելին
Շաբաթներ առաջ բնապահպանները ահազանգեցին՝ «Սևան ազգային պարկում ծառերն առանց թուլացման նշանների չորանում են։ Օրեր անց՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թեմայի շուրջ հրավիրեց հրատապ քննարկման, որի ժամանակ մասնագետները զեկուցեցին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հիվանդությամբ վարակված սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է։ Մինչ համապատասխան գերատեսչություններում քննարկումներ են գնում, […]
Իմանալ ավելին
Վերջին օրերին Երևանի էլեկտրատրանսպորտային հոսքագծում ընդգրկվել են նորագույն սերնդի տրոլեյբուսներ, որոնք ի տարբերություն արդեն շարժակազմում եղածների ունեն մարտկոցներ։ Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս, առանց կոնտակտային ցանցի, ևս 60 կմ շահագործել։ Այսինքն՝ երթուղու երկայնքով, նոր սերնդի տրոլեյբուսները կփոխարինեն ավտոբուսներին։ 15 նոր տրոլեյբուսները Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նախորդ տարվա գնման գործընթացի արդյունքում, որոնցից 8-ը կհամալրեն համար […]
Իմանալ ավելին
Ամռան գալուն պես գիրանալու հակում ունեցողները բախվում են ավելորդ քաշի հետ ամենօրյա պայքարի։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ ճարպարակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է` ֆիզիկական վարժությունների ու սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով: ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է ուղեցույց՝ ճարպակալման պատճառների […]
Իմանալ ավելին
«Մենք կարող ենք անդառնալի փոփոխություններ ունենալ Սևանում։ Պետք է միասին ճանապարհներ գտնենք, որպեսզի թեթևացնենք Սևանա լճի հոգսը, ոչ թե հեշտ ճանապարհով գնանք»,– ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։ Նիստի օրակարգում քննարկման թեման մեկն էր՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման […]
Իմանալ ավելին
Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը։ Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հրապարակել է մի քանի կարևոր խորհուրդներ։  1․ հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո, 2․ սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց […]
Իմանալ ավելին
«Աշխարհում ամենաարագը աճում է արևային էլեկտրակայանների հզորությունը՝ մեկ տարվա ընթացքում դրանք աճել են 24 տոկոսով»,- նման եզրահանգման են եկել  Ember անկախ վերլուծական կենտրոնի փորձագետները։ Ըստ նրանց, աշխարհում նման էներգիայի քանակը բավական է Հարավաֆրիկյան Հանրապետությանը ամբողջությամբ լույսով և ջերմությամբ ապահովելու համար։ «Այժմ ավելի քան 60 երկրներ իրենց էներգիայի 10 տոկոսից ավելին արտադրում են քամուց և արևից: […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել