EU4Youth. առաջին տարածաշրջանային պորտալը՝ Հայաստանից և Վրաստանից երիտասարդ սոցիալական և կանաչ ձեռներեցներին աջակցելու համար

https://eco.am/eu4youth-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%ac%d5%a8%d5%9d-%d5%b0%d5%a1/

EU4Youth-ը գործարկել է Idea Bank թվային հարթակը, որն իր տեսակի մեջ առաջինն է, որ նորահայտ սոցիալական և կանաչ ձեռներեցներին կապում է հարավկովկասյան տարածաշրջանի պոտենցիալ ներդրողների հետ: Դրա հիմնական նպատակը երիտասարդական նորարարական ձեռնարկատիրական գաղափարների բացահայտումն ու զարգացումն է:

Idea Bank-ը երիտասարդ ձեռներեցներին թույլ է տալիս ստեղծել իրենց սեփական պրոֆիլը և գրանցել սեփական բիզնես գաղափարը, ինչը հաջողությամբ անելուց հետո այն հասանելի է դառնում լայն լսարանի համար` գործարար ծրագրի մանրակրկիտ նկարագրությամբ:

Ներկայումս Idea Bank-ում ներկայացված է 33 գաղափար, որից 14-ը` Հայաստանից: Գրանցված ձեռներեցների թվում են այնպիսիք, որոնք վերջերես Կովկասի սոցիալական նորարարությունների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ԵՄ դրամաշնորհներ են ստացել թափոնների կայուն կառավարման, էկոտուրիզմի, գյուղատնտեսության, էկոարտադրության և առողջապահության ոլորտներում իրենց սեփական բիզնեսը սկսելու համար:

Idea Bank ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն երիտասարդների համար՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով