CNN-ը Հայաստանը ներառել է աշխարհի լավագույն արշավային ուղղությունների ցանկում

https://eco.am/cnn-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8/

Ամերիկյան հեղինակավոր CNN-ը Հայաստանն ընդգրկել է աշխարհի  լավագույն արշավային 23 ուղղությունների ցանկում, որտեղ Հայաստանը ներկայացված է 12-րդ տեղում։  Ճանապարհորդական շարքի շրջանակում հեղինակավոր պարբերականը Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրել է  «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը», ընդգծելով, որ Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը Հայաստանում են։

«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»,-նշված է հոդվածում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։