Շրջակա Միջավայր

Կոտայքի մարզի Մեղրաձոր, Մարմարիկ, Հանքավան, Աղավնաձոր և Վերին Աղբյուրակ համայնքներում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։ Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ  Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն»  մասնաճյուղերում մեկնարկել են պայքարի միջոցառումներ։ Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը […]
Իմանալ ավելին
Ի պատասխան Seaside Startup Summit –ի կողմից տարածված հայտարարության, որում նշվում է, որ «Սամմիթի» անցկացումն այս տարի չեղարկվում է համապատասխան գերատեսչության կողմից տարածք չտրամադրելու պատճառով, հարկ ենք համարում պարզաբանել. «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։ Առաջին գրությանն ի պատասխան, նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել […]
Իմանալ ավելին
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։  Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում […]
Իմանալ ավելին
Կեղտոտված, յուղանյութով պատված ու տկար տեսքով արագիլների աշխարհագրությունն ընդլայնվում է Հայաստանում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը: Գիտաշխատողը մեծ թվով կեղտոտված արագիլների է հանդիպել Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում։ Նրա խոսքով՝ եղել են բնակավայրեր, որտեղ արագիլները կա՛մ մաքուր էին, կա՛մ մեկումեջ էր աղտոտվածությունը։ Բալյանի կարծիքով՝ արագիլների աղտոտվածության […]
Իմանալ ավելին
Սույն թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ «Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծություն» թեմայով աշխատաժողով Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։ Քիմիական նյութերի և թափոնների ներդաշնակ կառավարումը պահանջում է օրենսդրական և ինստիտուցիոնալ […]
Իմանալ ավելին
Տոկիոյի համալսարանի արդյունաբերական գիտությունների ինստիտուտի (Institute of Industrial Science at The University of Tokyo) հետազոտողները մշակել են սննդի թափոնները նվազեցնելու նոր մեթոդ՝ մրգերի և բանջարեղենի թափոնները վերամշակելով որպես շինանյութ: Աշխարհում արդյունաբերական և կենցաղային սննդի թափոնները տարեկան քառասունհինգ միլիարդ կիլոգրամ են կազմում, որոնց մեծ մասը, ինչպիսիք են մրգերի և բանջարեղենի կեղևը, ուտելու ենթակա թափոններ են: Այս անկայուն պրակտիկան […]
Իմանալ ավելին
Հողն անփոխարինելի բնական ռեսուրս է, որի խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը: Հունիսի 17-ն անապատացման, երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994 թվականին, որի նպատակն է միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակի վրա անապատացման և հողերի […]
Իմանալ ավելին
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում […]
Իմանալ ավելին
Վիճակագրական տվյալներով` հայերն աշխարհում միջին չափավորությամբ սուրճ օգտագործողներից են: Բայց, վերջին տարիներին հայերի շրջանում սուրճի օգտագործումը դարձել է կախվածության հասնող հիվանդություն, հատկապես մեկանգամյա օգտագործվող պարկուճներով սուրճի ապարատների լայն տարածումից հետո։ Իրականում, սուրճի սարքերը ստեղծվել են բանկետների, մասսայական միջոցառումների կամ գրասենյակների համար, բայց ժամանակակից հասարակության ծուլության շնորհիվ մեկանգամյա պարկուճներով սուրճի սարքեր կարող ենք հանդիպել յուրաքանչյուր երրորդ […]
Իմանալ ավելին
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ Միջոցառումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն»  մասնաճյուղերում։ Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ոլորտն համակարգող կառույցներին և ստորաբաժանումներին հանձնարարել էր այս նպատակով մեկտեղել  պետական […]
Իմանալ ավելին