Շրջակա Միջավայր

Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը  կառավարվում է «Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի կողմից և հովանավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանը պատկանում է «Սոլիս» ՍՊԸ-ին, որը հիմնադրամը ձեռք է բերել 2020 թվականի վերջին՝ […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։ «Բնությունը վերականգնվում է և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը»,– ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում: Հայաստանում բնակվում […]
Իմանալ ավելին
Արագածոտնի մարզի Կարբի համայնքում, 2017 թվականից, ավելի քան 80 հեկտար տարածքում, «ArLeAM» ընկերությունը հիմնադրել է ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաներով ինտենսիվ մրգային այգիներ։ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գյուղատնտեսական հոլդինգը՝ «ArLeAM»-ը, ստեղծման օրվանից, կարճ ժամանակահատվածում, հասցրել է դառնալ Հայաստանի գյուղատնտեսական խոշորագույն ընկերություններից մեկը և ոլորտում գրանցել է տեսանելի հաջողություններ։ Ընկերությունն իր «Դուռ» ապրանքանիշ անվանումով, զբաղվում է սեփական […]
Իմանալ ավելին
Նոյեմբերի 14-18-ը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում շուրջ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի։ Այս տարի 10-րդ հոբելյանական անգամ կկայանա Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը։ Քովիդ 19 համաճարակային պայմաններից ելնելով փառատոնը տեղի կունենա հեռավար։ Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով։ Ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, […]
Իմանալ ավելին
Նոյեմբերի 12-ի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել եւս դրանց անհետացումը լուրջ վնաս […]
Իմանալ ավելին
 Էլեկտրամոբիլների՝ հայ ինժեներների կողմից ստեղծված լիցքավորման առաջին կայանները հայտնվել են Երևանում: Առայժմ՝ ինժեներական քաղաքում, սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով դրանք հնարավոր կլինի տեսնել Երևանի փողոցներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել Է Evan ինժեներական ընկերության տնօրեն Հակոբ Գևորգյանը: 2019 թ․-ի հուլիսին Հայաստանում էլեկտրամոբիլների ներկրումն ազատեցին ԱԱՀ-ից։ Այն ժամանակ Էկոնոմիկայի նախարարությունը, որը կազմել էր օրինագիծը, նշում էր, որ […]
Իմանալ ավելին
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը եւ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Կառավարությունն առաջարկում է կարգավորել մեր երկրում  սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի քննարկմանը […]
Իմանալ ավելին
«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» (AmCham) հասարակական կազմակերպությունը Parpounas Sustainable Consultants (PSC) ընկերության հետ համատեղ ձեռք բերած պայմանագրի արդյունքում, Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության EPR սկզբունքի հիման վրա, արդեն սկսել է Հայաստանում փաթեթավորման թափոնների կառավարման համակարգ ստեղծելու գործընթացը, որի հիմնական նպատակն է տրամադրել փաթեթավորման թափոնների կառավարման հայկական գնահատում և ուղեցույց: Նոյեմբերի 4-ին, Հայաստանում AmCham-ը՝ Արագ շարժվող սպառողական ապրանքների […]
Իմանալ ավելին
Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ստեղծել են նոր տեսակի էկոլոգիապես մաքուր նյութ, որն անվանել են «կարծրացված փայտ»: Այս նյութի հիմքում մշակված բջջանյութն է (ցելյուլոզ), որը կազմում է փայտի 40-50%-ը: Գիտնականներն առանձնացրել են փայտի բջջանյութը և այն ենթարկել հատուկ մշակման։ Արդյունքում նրանք ստացան նոր տեսակի նյութ, որը մի շարք չափանիշներով գերազանցում է նույնիսկ պողպատին։ Բջջանյութն ինքնին ավելի […]
Իմանալ ավելին
Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին / #CNF/ աննախադեպ դրամաշնորհ է հատկացրել: Այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։ Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Հիշեցնենք, որ […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել