Շրջակա Միջավայր

Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումն ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրային կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդացությունների աճով:  Միայն վերջին 35 տարիների ընթացքում մոլորակի վրա կլիմայի փոփոխությունը կտրուկ արագացել է, և գրեթե ամեն տարի ջերմաստիճանի նոր ռեկորդներ է սահմանում: Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է և իզուր չէ, որ ամեն տարի մայիսի 15-ին […]
Իմանալ ավելին
«Անապատացումը, հողերի դեգրադացումը և երաշտը մեր ժամանակի բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից են, որոնք էական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության վրա: Ամբողջ աշխարհում հողատարածքների մինչև 40%-ն արդեն համարվում է դեգրադացված»,- հողերի դեգրադացման և Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում տեղի ունեցած «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառմանը ասաց ՀՀ շրջակա միջավայրի […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 230 իրավախախտման դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Այսպիսով՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 69 դեպք։  Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 82 հաշվարկ՝ […]
Իմանալ ավելին
Յուրաքանչյուր տարի՝ մայիս ամսվա 2-րդ շաբաթ կամ կիրակի օրը, նշվում է որպես չվող թռչունների համաշխարհային օր։ Այս տարի օրը կրում էր «Պահպանե՛ք միջատներին, պահպանե՛ք թռչուններին» խորագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել վերջիններիս միջև առկա սերտ կապին, և մեկի պոպուլյացիայի նվազման ազդեցությանը մյուսի վրա։ Օրը նպատակ ունի բարձրացնելու թռչունների առջև ծառացած սպառնալիքների մասին իրազեկվածության մակարդակը՝ ընգծելով […]
Իմանալ ավելին
Կլիմայի փոփոխության հարմարվողականության «թվային երկվորյակը», որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, բեկումնային ծրագիր է, որի նպատակն է ստեղծել գործիք բարձր լուծաչափի (5-10 կմ) գլոբալ կլիմայի փոփոխության կանխատեսումների համար: Ի տարբերություն նախկին կլիմայական կանխատեսումների, կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» նպատակ ունի ապահովել թարմացված արդյունքներ՝ առնվազն տարին մեկ անգամ: Այս հաճախականությունը թույլ է տալիս ինտեգրել գիտական առաջընթացները՝ կիրառելով […]
Իմանալ ավելին
Հայաստանի համար հազվագյուտ համարվող սև արագիլը առաջին անգամ օրերս հայտնաբերվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտարշավի շրջանակներում։ Eco.am սոցիալական հարթակը NABU-ից տեղեկացավ, որ բույնը հայտնաբերվել է ինկուբացիայի շրջանում:  Ըստ NABU-ի աշխատակիցների, սև արագիլի զույգին Լոռու մարզում դիտարկել են դեռևս 2018 թվականից, իսկ […]
Իմանալ ավելին
Հաճախ ենք իրարամերժ կարծիքներ լսում բույսերի և նրանց խնամքի մասին։ Սակայն, երբ ուսումնասիրում ես կամ զրուցում մասնագետի հետ, պարզվում է, որ դրանք բոլորն էլ ֆանտաստիկայի ժանրից միֆեր են։ Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը։ Միֆ 1 Բույսերի հետ նույն սենյակում քնելը սխալ է Ասում են, որ բույսերը Ձեզանից թթվածին կխլեն քնած ժամանակ՝ թողնելով Ձեզ ավելի վատ […]
Իմանալ ավելին
Ապրիլի 24-26-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Օզոնային շերտի պաշտպանության մասին Վիեննայի կոնվենցիայի կողմերի Օզոնային շերտի հետազոտության ղեկավարների տասներկուերորդ (ORM-12) հանդիպումը։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ հանդիպմանը ORM-11-ի համանախագահների կողմից ներկայացվել է 2022 թվականի WMO/UNEP-ի Օզոնի քայքայման գիտական գնահատման կարևորագույն դրվագները։ Ներկայացվել է նաև «20 հարց ու պատասխան» օզոնային շերտի […]
Իմանալ ավելին
Վերջին 30 տարում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում գրանցվել է աննախադեպ շոգ օրեր։ 116 ծոգ օրերից կեսից ավելին տեղի է ունեցել վերջին տասը տարիներին։ 35°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը նույնպես ավելանում է Լոնդոնում: Բրիտանացի օթերևութաբանները բազմաթիվ լուծումներ են մշակել բարձր ջերմաստիճանին դիմակայելու և հարմարվելու համար։ Այլապես, ըստ մասնագետների, ծայրահեղ շոգը կարող է սրել մարդկանց առողջական խնդիրները՝ […]
Իմանալ ավելին
2023 թվականի մարտին տեղի ունեցավ Համաշխարհային ընձառյուծի առաջին համաժողովը։ Այն բեկումնային իրադարձություն էր, որը համախմբեց հարյուրավոր հետազոտողների, ուսանողների, բնապահպանների և էնտուզիաստների։ Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում: Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել