Շրջակա Միջավայր

1956 թվականից յուրաքանչյուր տարի նոյեմբերի 20-ը մշվում է, որպես Երեխաների համաշխարհային օրը։ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս օրը։ Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։ Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային օրվա […]
Իմանալ ավելին
Կլիմայի փոփոխությունը սպառնում է հակադարձել տասնամյակների՝ դեպի առողջությանն ու բարեկեցությանը միտված առաջընթացին, հատկապես առավել խոցելի համայնքներում: Թեև գիտական  ռեսուրսները կարող են շտկել հավասարակշռությունը, բայց դրանք բավականաչափ հասանելի կամ օգտագործված չեն, ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Կլիմայական ծառայությունների ամենամյա զեկույցն այս […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր […]
Իմանալ ավելին
Էլ Նինյո երևույթի առաջացման արդյունքում Հարավային Ամերիկայի հասարակածային լայնությունների առափնյա ջրերի ջերմաստիճանը լինում է սովորականից տաք, ինչի հետևանքով փոփոխվում է մթնոլորտային շրջանառությունը։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ ընթացիկ Էլ Նինյոն ակնկալվում է, որ կտևի առնվազն մինչև 2024 թվականի ապրիլը, ինչը կազդի եղանակի վրա և կնպաստի ջերմաստիճանի հետագա բարձրացմանը ինչպես ցամաքում, այնպես […]
Իմանալ ավելին
Տեղի է ունեցել «ՀՀ բնության պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվել են  ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքները։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ ծրագրի նպատակն է պահպանել Հարավային Կովկասի գյուղատնտեսական և բնական էկոհամակարգերը՝ բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, լրացուցիչ եկամտի ստացման […]
Իմանալ ավելին
Էներգախնայողությունն ուղիղ կապ ունի էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ: Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»: Ամեն տարի, այդ օրը, աշխարհի շուրջ 20 երկրներում նշում են էներգախնայողության տոնը, տեղի են ունենում էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, […]
Իմանալ ավելին
Նոյեմբերի 7 -9 Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը։ Eco.am սոցիալական հարթակը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 20 երկրից 100-ից ավելի պատվիրակներ։ Գագաթնաժողովը կարևոր հարթակ է վայրի բնության պահպանության վերաբերյալ կարևոր հիմնահարցերի քննարկման համար, այդ թվում՝ 1․ պահպանվող […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հոկտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 168 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Մասնավորապես՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Ստացված 91 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 122 հաշվարկ՝ 45.652.370 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 11 […]
Իմանալ ավելին
Վերջին 60 տարիներին Հայաստանից իսպառ վերացած Կովկասյան ազնվացեղ եղջերուների թիվը բնության մեջ կհասնի 13-ի: Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի մասնաճյուղ՝ WWF-Հայաստանից տեղեկացավ, որ 2024թ. գարնանը հայաստանյան անտառներ կվերադառնա ևս 10 եղջերու։ Կովկասյան ազնվացեղ եղջերուն՝ Հայաստանի անտառների պատմական բնակիչը, որը ժամանակին անհետացել էր որսագողության և իր բնական ապրելավայրերի ոչնչացման պատճառով, այժմ վերադառնում է: Տարիների ընթացքում […]
Իմանալ ավելին
Երևանի բուսաբանական այգում մեկնարկել է Smart Botanic՝ Խելացի լուծումներ բուսաբանական այգում» հաքաթոնը, որի նպատակը Երևանի բուսաբանական այգու համար խելացի լուծումների և գաղափարների մշակումն է։ Այն կօգնի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ դարձնել այգին կառավարելու, խնամելու և այցելուներին սպասարկելու գործընթացները։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ հաքաթոնն անցկացվում է երեք փուլով։ Նոյեմբերի 18-ին տեղի […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել