Շրջակա Միջավայր

Միջազգային կառույցներն արձագանքել են ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով ստեղծված բնապահպանական աղետների մասին ահազանգին: «Մեր գործընկերներից շատերն արդեն այդ գրությունների հիման վրա որոշակի հարցումներ են մեզ ուղղել ավելի հանգամանալից, փաստական դետալներ ներկայացնելու վերաբերյալ: Նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասաց ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 26-ին […]
Իմանալ ավելին
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
Իմանալ ավելին
Eco.am-ն արդեն տեղեկացրել է, որ մեկնարկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը: Ծրագրի պաշտոնական կայքը տվել է 7 հարցի պատասխան՝ ներկայացնելով մանրամասներ, թե ինչպես է այն կյանքի կոչվելու: Այն ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողներին: Ե՞րբ ու որտե՞ղ է անցկացվելու ծառատունկը։ 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում ծառատնկման աշխատանքների մեկնարկը տրվելու է 2020 […]
Իմանալ ավելին
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։ ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 2-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ն Կապան և Քաջարան համայնքների 8 բնակավայրերի 6 դպրոցներում իրականացրեց «Էկոկրթության իրականացումը և էկոանկյունների հիմնում Կապան և Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր բարելավել […]
Իմանալ ավելին
Տավուշի մարզի Հովք համայնքում մեկնարկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, մեր երկրի կայուն զարգացմանը եւ անտառապատ տարածքների կրկնապատկմանն ուղղված ծառատունկի մեկնարկը պատերազմի եւ ռազմական դրության այս օրերին իր մեջ կարեւոր ուղերձ է պարունակում՝ ուղղված ամբողջ աշխարհին. «Մենք ամուր ենք՝ կանգնած մեր հայրենի հողին»։ Ծրագրի առաջին փուլում […]
Իմանալ ավելին
Եղջերուները կազմում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիքը: Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝ մունջակներ, ջրային, իսկական և ամերիկյան եղջերուներ: Իսկական եղջերուներից են որմզդեղները, մշկայծյամները, ազնըվացեղ և բծավոր եղջերուները, եղնիկը, մարալը: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: ՀՀ անտառային գոտում կան այծյամներ, ազնիվ և բծավոր եղջերուներ: Հայաստանում եղջերուներ եղել են անհիշելի […]
Իմանալ ավելին
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։ Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝ 1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարած­քով, որը նախատեսված […]
Իմանալ ավելին
Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի […]
Իմանալ ավելին
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները հունվարի 22-23-ին մասնակցեցին ՄԱԿ ՇՄԾ-ԳԷՀ «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի պատրաստում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ սեմինարին: Սեմինարի մասնակիցներին ողջունեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և մաղթեց արդյունավետ աշխատանք: Սեմինարի ընթացքում ներկայացվեց` ծրագրի նպատակը, նախատեսված ծառայությունների իրականացման մեթոդները, նախատեսվող խորհրդատվությունների իրականացման ձևերն ու միջոցները, շահագրգիռ կողմերի ցանկը, նրանց ներգրավման և […]
Իմանալ ավելին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները հունվարի 19-ին և 20-ին համատեղ իրականացրած շրջայցերի արդյունքում Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ համայնքներում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր քաշով 48,9 կգ՝ թվով 127 սիգ տեսակի ձուկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել