Շրջակա Միջավայր

Փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, ապա բաժին հրավիրեցին Սիսիանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Նրա «Կամազ» մակնիշի խոշոր բեռնատարն էլ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը բեռնատարում առկա մոտ 25 խորանարդ մետր փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չուներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը փայտանյութը ձեռք էր բերել փետրվարի 16-ին Սյունիքի […]
Իմանալ ավելին
FPWC նպատակն է վերականգնել Հայաստանում և Արցախում մարդկային գործոնի ազդեցությամբ վնասված տարածքները։ Նվիրաբերված յուրաքանչյուր դոլարի միջոցով Հիմնադրամը հնարավորություն կունենա տնկելու մեկ ծառ պահպանությանն ուղղված նախագծի շրջանակներում։ Հայ դիզայներները միավորվել են արվեստի տարբեր հորիզոններից տեղի ստեղծագործող անձանց հետ՝ ձգտելով հակազդել բնության կրած վնասներին։ Նկարահանումները տեղի են ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ գտնվում է հատուկ ջերմոցը։ […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված գրության հիման վրա քաղաքացի Կ.Խ-ի կողմից ապօրինի հատված սոճենի տեսակի 4 ցցաչոր ծառի փաստով հաշվարկել են  շրջակա միջավայրին հասցված վնաս՝  32.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեծավանի անտառպետությունում։  Կ․Խ-ի նկատմամբ հարուցվել […]
Իմանալ ավելին
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմիը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն է։ Թիրախային համայնքներից և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակներում ստեղծված Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների հիման վրա և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրու համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում, Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։ Ծրագրի ողջ […]
Իմանալ ավելին
Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, կարևորելով բնության հուշարձանների դերը զբոսաշրջության ոլորտում՝ ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, զբոսաշրջային այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու, տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու, ապօրինի օգտագործման դեպքերը բացառելու նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը  գրությամբ դիմել է ՀՀ մարզպետներին՝ հայցելով նրանց աջակցությունը՝ հանձնարարելու տեղական ինքնակառավարման […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարության “Սևան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ը (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հա) հայտարարում է Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով  սպասարկում իրականացնելու նպատակով հայտերի ընդունում հետևյալ չափաբաժինների համար. 1.    հանրային լողափ №1 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) 2.    հանրային լողափ №2 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու […]
Իմանալ ավելին
Քաղաքացիներ Ա.Գ-ի և Ն․ Ա-ի մոտ հայտնաբերված 100 հատ, ընդհանուր քաշով 30,85 կգ սիգ տեսակի ձկան փաստով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 154 հազար 250 դրամ: Վնասը հաշվարկել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ Ոստիկանությունից ստացված գրության հիմա վրա: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային […]
Իմանալ ավելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան Շրջակա միջավայրի նախարարության գործունեության քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի կարևորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում […]
Իմանալ ավելին
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝  հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իմանալ ավելին
Դեռևս սույն թվականի օգոստոս ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել էր ուսումնասիրել և իրեն ներկայացնել  Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության վերաբերյալ տեղեկատվություն։ Արդեն սեպտեմբեր ամսին նախարարի հանձնարարականով նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն էր ուղարկել  Սևանա լճին հարակից՝ 1905.0 մետր նիշից ցածր տարածքներում կառուցված (տեղադրված) […]
Իմանալ ավելին