Շրջակա Միջավայր

Շրջակա միջավայրի նախարարի մոտ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու  կարգի լրամշակման  և վարձավճարների վերաբերյալ։ Քննարկումներին մասնակցել են  Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Արթիկ քաղաքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու շինարարական աշխատանքների կազմակերպության ընտրության մրցույթ: ARMEPS համակարգում մրցույթի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3l4um3q Հեռախոս` 010 651631 Էլ. փոստ՝ procurement@epiu.am
Իմանալ ավելին
«Ամուլսարի պահապաններ» խումբը, որի անդամները Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներ են, հայտարարություն է տարածել Ամուլսարի շահագործման անհրաժեշտության մասին տարբեր պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։ «Վերջին շրջանում որոշ մարդիկ և պաշտոնատար անձիք կարծիքներ են հայտնում հանրահայտ ջրաբուժական առողջարան և բրենդ համարվող Ջերմուկ քաղաքի հարևանությամբ ոսկու բաց հանքի ծրագրի շինարարության վերսկսման անհրաժեշտության մասին։ Տարբեր անընդունելի […]
Իմանալ ավելին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 5-ին կազմակերպել է խորհրդակցություն՝  2020 թ․ հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) և […]
Իմանալ ավելին
Ուշադրություն Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում  սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան  ծածկի ավելացում 40-50սմ-ով։  Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 8 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 774.000 ՀՀ դրամի չափով։ Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանայնի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի […]
Իմանալ ավելին
Ողջունելով ուսանողներին նախարարությունում՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շեշտել է երիտասարդների դերի ու մասնակցության կարևորությունը էկոլոգիական դաստիարակության և երկրի առջև ծառացած բնապահպանական խնդիրների լուծման գործում: Հանդիպման ընթացքում նախարարը ուսանողներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտները, նախարարության կառուցվածքը և գործառույթները, անդրադարձել ոլորտում իրականացվող բարեփոխումներին, գերակա խնդիրներին և առաջնահերթություններին։ Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով  անմիջական ու բովանդակալից […]
Իմանալ ավելին
ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 281-Ն որոշմամբ արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից […]
Իմանալ ավելին
Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը,ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի  մեքենա։ Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի […]
Իմանալ ավելին
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է  նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ: Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է խորհրդի նոր կազմին […]
Իմանալ ավելին