Այլ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է, որ մարդ-արջ կոնֆլիկտը ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում։ Խնդիրը հատկապես ակնհայտ է Վայոց ձորի մարզում, և այս մասին փաստում են բազմաթիվ ահազանգերը ինչպես հիմնադրամի գրասենյակ, այնպես էլ՝ այլ պատկան մարմինները։ Մասնավորապես, առկա են փաստը վկայող թակարդ-տեսախցիկների նկարահանումներ, որոնք փաստել են արջերի աննախադեպ ակտիվացումը հատկապես տվյալ […]
Իմանալ ավելին
Հունիսի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնությանը պատճառվել է 55 մլն դրամի չափով վնաս։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 54.753.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված […]
Իմանալ ավելին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Առհասարակ, օդի ավազանի աղտոտվածությունը կոչվում է «անտեսանելի քիլլեր», որովհետև, ըստ ԱՀԿ-ի տվյալների, աշխարհում տարեկան 7 միլիոն մարդ մահանում է օդի աղտոտվածության պատճառով։ Օրինակ, եթե ջուրն աղտոտվել է, կարող ենք հանրությանը հանրամատչելի իրազեկել, որ խմեն միայն եռացրած ջուր, […]
Իմանալ ավելին
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը: Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար էքսկուրսիաներ մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը՝ հետևելով մի շարք կարևոր կանոննների, որն առաջարկում է Հիվանդությունների վերահսկման և […]
Իմանալ ավելին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է փրկարարարական ծրագրերի իրականացումը։ Երջանկահիշատակ գործարար Լևոն Հայրապետյանի դստեր` Զարուհի Հայրապետյանի հրավերով՝ վայրի կենդանիների տեղափոխման ծրագիր է իրականացվել Արցախում։ Մասնավորապես, հիմնադրամը Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն է տեղափոխել վեց արջերի, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվել է Երևանի կենդանաբանական այգուն։ Միջոցառումը իրականացվել է Արցախի Վանք գյուղի […]
Իմանալ ավելին
Հունիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն այս տարի կրում է «Միասին հաղթահարենք երաշտը» կարգախոսը։ Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կաևորելով միջազգային խմբակցությունների ջանքերի միավորումը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գուրծընթացում`   գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ՄԱԿ-ի գլխավորությամբ […]
Իմանալ ավելին
Ամռան շոգ եղանակով պայմանավորված մեծանում է հրդեհների հավանականությունը։ Ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր համաքաղաքացի, մեծ գիտակցություն ցուցաբերելով, խուսափի դրանց անկանխատեսելի հետևանքներից և պահպանի հակահրդեհային սահմանված նորմերը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է և հիշեցման կարգով թվարկում, որ անտառային տարածքներում արգելվում է. 1․  Կրակ վառել։ 2․ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել։ 3․Յուղերով կամ բենզինով ներծծված […]
Իմանալ ավելին
Էկո վարքագիծը կարևոր հանգամանք է առօրյա բոլոր իրավիճակներում՝ տանը, բնության գրկում, արձակուրդում, թե աշխատանքի վայրում։ Գուցե հիմա կառարկեք, թե աշխատանքի վայրում այն անհնար է, բայց բացառելու փոխարեն հետևե՛ք Eco.am սոցիալական հարթակի խորհուրդներին և ինքներդ համոզվեք դրանում։ 1․ Բացիկներ, ֆաքս ուղարկելու կամ նամակ գրելու փոխարեն, որպես կապի միջոց օգտագործեք էլեկտրոնային փոստի տարբերակը։ 2․ Նոթատետրի փոխարեն սևագրության […]
Իմանալ ավելին
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ պետական արգելոցի տարածքում նկարահանել են եվրոպական այծյամ: Նշեք, որ վերջին մեկ տարվա ընթացքում նույն տարածքում երկրորդ անգամ է դիտարկվել: Մանրամասները՝ տեսանյութում․
Իմանալ ավելին
«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք, սիրում ենք այն՝ ինչ գիտենք» կարգախոսով հունիսի 25-ին, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, տեղի կունենա «Հայ բույս» փառատոնը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ։ Փառատոնի ավելի քան  50 մասնակիցները կներկայացնեն թեյեր, բույսերից պատրաստված տիկնիկներ, բուսական կոսմետիկա: Ի դեպ, ավանդական միջոցառումներից բացի փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ, քանի որ մասնակիցները կծանոթանան […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել