Այլ

2022 թվականն ըստ ՆԱՍԱ-ի տվյալների` համարվում է հինգերորդ ամենատաք տարին։ Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ տաքացման միտումը շարունակվում է: Ըստ տեղեկատվության, 2022 թվականին Երկրագնդի օդի միջին ջերմաստիճանը հավասարվել է 2015 թվականին՝ որպես ռեկորդային հինգերորդ ամենատաքը, ասվում է NASA-ի վերլուծության մեջ: Շարունակելով մոլորակի երկարաժամկետ տաքացման միտումը՝ 2022 թվականին գլոբալ ջերմաստիճանը 0.89°C-ով բարձր […]
Իմանալ ավելին
Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։ 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողության ավարտին առգրավվել է […]
Իմանալ ավելին
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը սկսել է սպիտակ արագիլների ամենամյա ձմեռային հաշվառումը` Արարատյան դաշտում։ Eco.am սոցիալական հարթակը, NABU հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ ձմեռային հաշվառման նպատակն է պարզել Արարատյան դաշտում ձմեռող արագիլների թվաքանակը, նրանց տարածական բաշխվածությունը և աղտոտվածության մակարդակը։ Ըստ տեղեկատվության, սպիտակ արագիլները,  ձմռան ամիսներին բնական սննդի սակավության պատճառով հաճախ սնվում են մարդածին սննդային […]
Իմանալ ավելին
Օրերս Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպել էր բնապահպանական խաղերի միջոցառում։ Խաղ-ներկայացման նպատակն էր, բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում մասնակից 8-15 տարեկան երեխաների իրազեկվածությունն ու ներգրավվածությունը բարձրացնելը։ Ինչպես նաև՝ հանրահռչակել հասարակական տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից մշակված և ստեղծված բնապահպանական խաղերը, և խոսել դրանց մասին, որպես շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրների լուծման ևս […]
Իմանալ ավելին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն 2022 թվականի ընթացքում իրականացրել է անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Eco.am սոցիալական հարթակը Անտառային կոմիտեից տեղեկացավ, որ տարվա ընթացքում աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի 237 հա տարածքում։ Մասնավորապես․ 1․ Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ։ 2․ Հիմնադրվել է 5 հա տնկարան։ 3․ Հիմնադրվել է 6 […]
Իմանալ ավելին
Երևանի բուսաբանական այգին նախատեսում է ներմուծման, գիտական և կրթական աշխատանքների շրջանակում իրականացնել վարդերի պուրակի վերակառուցում։ Eco.am սոցիալական հարթակը, Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ վարդերի պուրակի ճարտարապետական ​​և հատակագծային լուծման թեմատիկ հավաքածուներից մեկը կարող է նվիրված լինել վարդերի այն տեսակներին, որոնք արդեն հաջողությամբ հարմարվել են Հայաստանի կլիմայական պայմաններին և լանդշաֆտային այգեգործության մեջ լայն կիրառություն ունեն։ Բուսաբանական […]
Իմանալ ավելին
Հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ հունվարի 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 19-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 65 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 37 դեպքով հաշվարկվել է 9.489.481 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում […]
Իմանալ ավելին
Eco.am սոցիալական հարթակն անդրադարձել էր, որ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից Կարմիր ցուցակում ընդգրկված և խոցելի տեսակ համարվող հրազենային վիրավորում ստացած քարարծիվը վիրահատության կարիք ունի։ Տևական ժամանակ է հրազենային վիրավորում ստացած քարարծիվը խնամվում է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» PEES հիմնադրամի ժամանակավոր կացարանում։ Ինչպես տեղեկացանք հիմնադրամից, երեկ մի խումբ կենդանաբույժների և բժիշկների միջամտությամբ, «Ամիրյան […]
Իմանալ ավելին
 «Այսօր կլիմայական փոփոխությունները ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար դարձել են առաջնային, և երեխաններն ու երիտասարդները, ըստ էության, կլիմայական փոփոխությունների  ամենախոցելի թիրախում են գտնվում»,- Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը ստորագրելուց հետո ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն։ Հայաստանն աշխարհում երեսունութերորդ, իսկ Կովկասում առաջին երկիրն է, որն ստորագրում է այս հռչակագիրը։ […]
Իմանալ ավելին