Այլ

Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացավ, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, Երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, Պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: […]
Իմանալ ավելին
Հայաստանում կայացել է բնության պահպանության ոլորտի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Վիվեկ Մենոնի «Խոշոր պլանում՝ թռչունները» ցուցահանդեսի բացումը։ Վերջինս նաև բնապահպանական նշանակալի ձեռքբերումների համար միջազգային մի շարք մրցանակներ է ստացել, մի քանի գրքի հեղինակ է, ԲՊՄՄ տարածաշրջանային խորհրդատու, ինչպես նաև՝ Wildlife Trust of India բնապահպանական կազմակերպության հիմնադիր-տնօրենը: Ցուցահանդեսի բացման օրը՝ հոկտեմբերի 16-ին Վիվեկ Մենոնը դարձավ նաև Վայրի […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կլիմայի կանաչ հիմնադրամի փոխտնօրեն Գարեթ Զահեր-Բիլի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, միջազգային քաղաքականության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ Ծրագրերի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի կառավարիչ Դիանա Հարությունյանը և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» […]
Իմանալ ավելին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է համաձայնության հուշագիր, որի նպատակը բնության պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Հուշագիրը ստորագրել են ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Խոսրովի անտառ պետական արգելոցում։ Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում կայացավ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) […]
Իմանալ ավելին
Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել անդամակցելու ամենամեծ բնապահպանական կազմակերպություններից մեկին՝ Բնության պահպանության միջազգային միությանը (ԲՊՄՄ/IUCN)։ Հոկտեմբերի 17-ին Հայաստանում անցկացվող ԲՊՄՄ համայնքի (ICENCA) հանդիպման մասնակիցները ջերմ ընդունելության են արժանացել Երևանի պատմության թանգարանում, որտեղ նրանց ողջունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բարի գալուստ Երևան, սիրելի հյուրեր։ Մենք իսկապես ուրախ ենք անդամակցելու ԲՊՄՄ-ին, մենք գիտակցում ենք արժեքը, […]
Իմանալ ավելին
«Միջատների հյուրանոցը» մարդու կողմից ստեղծված կառույց է, որը նախատեսված է տարբեր միջատների համար ապաստան և բնադրման հնարավորություններ ապահովելու համար: Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ այս հյուրանոցները սովորաբար կառուցվում են՝ օգտագործելով բնական նյութերի համադրություն, ինչպիսիք են փայտը, բամբուկը, ծղոտը, սոճու կոները: Միջատների հյուրանոցները նպաստում են կենսաբազմազանության պահպանմանը, փոշոտմանը, բնական վնասատուների դեմ պայքարին և […]
Իմանալ ավելին
Անցումը էկո-կյանքին ենթադրում է շերտային և փուլային փոփոխություն: «Էկոանկյուն» հաղորդաշարի հերթական հյուրը ոչ միայն զբաղվում է թելերի էկո արտադրությամբ, այլ նաև փորձում է խնայել ու բնությանը «լավություն անել»: Արևային կայանի տեղադրումը դրա լավագույն լուծումն է: Խնդիրները քիչ կլինեն, եթե գտնես վստահելի ընկերություն, որը հնարավորինս պատասխանատու և պատրաստակամ է սպասարկման հարցում: «Էկոանկյուն» ռադիոնախագծի հատուկ թողարկումն այս […]
Իմանալ ավելին
Երիտասարդների մասնակցության և ներգրավման խնդիրներն ակտիվորեն քննարկվել են Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման 2-րդ օրը՝ հոկտեմբերի 17-ին։ IUCN Կրթության և կապի հանձնաժողովի (CEC) փոխնախագահներ Դիանա Գարլիցկան և Ալեքսեյ Զավարցինը խոսել են միջսերունդային փոխհամագործակցության կարևորության մասին, ինչպես նաև՝ CEC իրականացրած քայլերի, մասնավորապես, թե ինչպես կարելի է հետաքրքրել նրանց, մասնակից […]
Իմանալ ավելին
Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որին  մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը, ոլորտի պատասխանատու վարչության պետեր, մայրաքաղաքում ու հարակից տարածքներում հանք շահագործող և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ հանդիպմանը քննարկվել է հանքերի շահագործման և շինաշխատանքների […]
Իմանալ ավելին
Eco.am սոցիալական հարթակն օրերս անդրադարձել էր, որ մեկ տարի առաջ բնություն բաց թողնված երեք ազնվացեղ եղջերուներից մեկը զբոսնում է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից՝ WWF-Հայաստանից տեղեկացանք, որ արկածախնդիր ազնվացեղ եղջերուն ավելի քան 200 կմ  ճանապարհորդությունից հետո արդեն վերադարձել է «Դիլիջան» ազգային պարկի տարածք:  
Իմանալ ավելին