Blog
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
FPWC-ը կուսումնասիրի կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ Վայոց Ձորի արջերի վրա
Posted on 16 Մայիսի, 2024

Մայիսի 13-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկմում՝«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի մեկնարկը։ Հետաքևքևված կողմերի միջև տեղի ունեցած հանդիպմանը մասնակից են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, տարբեր բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց միջև ձևավորված քննարկման արդյունքում առանձնացվել են հետագա աշխատանքների վերաբերյալ մի շարք կարևոր դրույթներ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, որն իր խոսքում հատուկ ընդգծել է ծրագրի իրականացման գործում ուժերի համախմբման կարևորությունը։ Ծրագիրը նպատակ ունի մշակելու և իրականացնելու ռազմավարություններ՝ մեղմելու կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդ-արջ կոնֆլիկտի հակամարտության համատեքստում: Թիրախավորելով Վայոց Ձորի Եղեգիս համայնքը՝ ծրագիրը միտված է բարձրացնելու տեղաբնակների դիմադրողականությունը կլիմայի փոփոխության ազդակների նկատմամբ՝ տրամադրելով կարողությունների զարգացման հնարավորություններ և խթանելով այլընտրանքային եկամուտների ստեղծումը: Վայոց ձորի մարզում կիրականացվեն հստակ գործողություններ ուղղված մարդ-վայրի կենդանի կոնֆլիտի մեղմմանը։ Խոսքը Վայոց ձորի բնակավայրերին մոտեցող գորշ արջերի մասին է, ինչի համար կենդանին ունի մի շարք դրդապատճառներ, հիմնականում՝ կերի և տարածքների կրճատում, կլիմայի փոփոխություններ և այլն։ Վերջին 5-6 տարիների ընթացքում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը հատկապես սրվել է Վայոց ձորում․ արջերն իջնում են գյուղեր՝ երբեմն վնասելով գյուղատնտեսական ցանքատարածությունները, պտղատու այգիներն ու մեղվափեթակները, ինչպես նաև մանր ու խոշոր գյուղատնտեսական կենդանիներին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիամնադրամի (FPWC) մասնագետները կուսումնասիրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի սրացման տեսանկյունից, թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրների վրա: Առաջիկա երեք տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացնելու է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Darwin Initiative-ի շրջանակում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա: Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին՝ տրամադրելով էլեկտրական հովիվներ, պաշպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին: Հավելենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում : ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a9%d5%b8%d6%80%d5%ab%d5%b6%d5%a3-%d5%b4%d5%a1/
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
«Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրով տեղի կունենա «Արևորդի» բնապահպանական փառատոնը
Posted on 16 Մայիսի, 2024

Մայիսի 24-28-ը Հայաստանի կինեգործիչների միությունում տեղի կունենա «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի կանցկացվի «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ Փառատոնային օրերին տեղի կունենա կենդանիների դիմակահանդես-շքերթ, ցուցահանդեսներ, ինչպես նաև կցուցադրվեն ֆիլմեր, որոնք առնչվում են բնապահպանության հետ։ Ֆիլմերի ցուցադրություն Ունենալով 150 երկրներից ավելի քան 780 ֆիլմերի ցուցադրման պատմություն՝ փառատոնի այս տարվա ֆիլմացանկը ներկայացնում է աշխարհի ամենաազդեցիկ բնապահպանական մարտահրավերների ևս մեկ շարք: Ֆիլմերի ցուցադրությամբ փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ ընդգծելու բնապահպանական գիտակցության բարձրացման կարևորությունը և կինեմատոգրաֆիայի ուժն այդ հարցում: Փառատոնում ներկայացված 40-ից ավելի ֆիլմերը կմրցեն հետևյալ 4 անվանակարգերում՝ 1․ֆիլմեր բնապահպանների մասին, 2․լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, 3․կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, 4․Ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին։ Երիտասարդական անկյուն Փառատոնի շրջանակում այս տարի առավել քան երբևէ մեծ ուշադրություն կհատկացվի երիտասարդների ակտիվ ներգրավվածությանն ու նրանց մասնակցությամբ միջոցառումների իրականացմանը։ Երիտասարդական անկյունը կունենա 2 գոտի։ Առաջին գոտում կկազմակերպվի ցուցահանդես-էքսպո, որտեղ օրական ավելի քան 10 տաղավարում կներկայանան բնապահպանական կրթության, երիտասարդների ներգրավման հարցերով առաջատար կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց ծրագրերը, հաջողությունների պատմություններն ու համագործակցության հնարավորությունները։ Ցուցահանդես-էքսպոյի կազմակերպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծել ինչպես ոլորտային կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու, փորձի փոխանակման, այնպես էլ երիտասարդներին ոլորտում առկա հնարավորությունների մասին իրազեկելու համար։ Երիտասարդական անկյան երկրորդ գոտում էքսպոյին զուգահեռաբար իրականացվելու են աշխատարաններ, գործնական աշխատանքներ, ինտերակտիվ քննարկումներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ 1․«Կայուն նորաձևություն և տեքստիլ», 2․«Օրգանական այգեգործություն և քաղաքային գյուղատնտեսություն», 3․ «Սոցիալական ձեռներեցություն», 4․«Կայուն ճանապարհորդություն և էկոտուրիզմ» և այլն։ Թեմատիկ ինտերակտիվ քննարկումներից և գործնական աշխատանքներից հետո տեղի է ունենալու ֆիլմերի դիտում։ Երիտասարդական անկյունում մայիսի 24-ին, 25-ին, 27-ին և 28-ին, 14։00-18։00, գործելու է ձրի շուկա՝ հագուստի և իրերի փոխանման ցանցը, որտեղ կարող եք գտնել ու անհատույց վերցնել ձեզ անհրաժեշտ իրեր և թողնել իրեր, որոնք ձեզ այլևս պետք չեն։ Ամեն նոր ապրանքի ձեռքբերում հանգեցնում է ավելի շատ թունավոր գազերի արտանետումների, հողի, օդի ու ջրի աղտոտման։ Հետևաբար, ձեռք բերելով օգտագործված իրեր՝ դուք քայլ եք անում դեպի ավելի անվտանգ ապագա մեզ հայտնի այս միակ Մոլորակի վրա, որն այսքան մեծ հոգատարությամբ հյուրընկալում է մեզ։ Կարևոր է իմանալ՝ 1․Ձրի շուկան բարեգործական միջոցառում չէ, այլ համայնքային հոգատարության միջոցառում․ նվիրեք բաց սրտով և վերցրեք առանց ամաչելու։ 2․Պարտադիր չէ, որ որևէ իր վերցնելու համար անպայման փոխարենն այլ իր թողնեք, 3․Ձրի շուկային խնդրում ենք բերել իրեր, որենք լավ վիճակում են և կրելու/օգտագործելու պիտանի են, 4․Եթե ձեր իրը թերի է, նշեք դրա թերությունները թղթիկի վրա և փակցրեք․ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ ես վերցնում։ Հագուստի փոխանակման ֆորմատը խրախուսում է գիտակից սպառումը, բազմակի օգտագործումը, կոչ է անում ազատվել կարծրատիպերից և փրկել որոշ իրեր աղբավայրից, որոնք կարող են դեռ նպատակային ծառայել։ Նմանատիպ մոտեցումն էկոլոգիապես մաքուր ապրելակերպի դրսևորումներից է։ «Փխրուն տարածություն» խմբային ցուցահանդես Մայիսի 24-ին կբացվի «Փխրուն տարածություն» միջազգային խմբային ցուցահանդեսը, որի առանցքային թեման մարդկային գործունեության ու շրջակա միջավայրի միջև նուրբ ներդաշնակությունն է։ Մասնավորապես, ներկայացված աշխատանքները բարձրաձայնելու են բնապահպանական այն վտանգները, որոնց առջև այսօր կանգնած է մեր մոլորակը։ Նմուշները ներառում են վիդեո ինստալացիաներ, տեղեկատվական էկրաններ, արհեստական բանակության գեներացրած պատկերներ, վերամշակված նյութերից պատրաստած քանդակներ, պաստառներ և այլն։ Դրանց հեղինակներն են Ալեքս Ֆրոստը, Ալեքսեյ Մանուկյանը, Լիլիթ Ստեփանյանը, Տի Կոստանը, Դան Պերյովշին, Դավիթ Գալստյանը, Վահան Խաչատրյանը, Գրիգոր Խաչատրյանը, Գեղամ Սարգսյանը։ Բեռտա Մարտիրոսյանի ֆոտո ցուցահանդես Մայիսի 24-28-ին Կինոյի տանը այցելուների համար բաց կլինի նաև վայրի բնության լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի անհատական ֆոտո «Հայաստանի կենսաբազմազանությունը» ցուցահանդեսը, որը հանդիսատեսին կներկայացնի Հայաստանում հանդիպող ամենատարբեր թռչունների, կաթնասունների, միջատների ու սողունների։ Պաստառների ցուցահանդես «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնը գրաֆիկական պաստառների միջոցով փորձ է անելու իրազեկել, զարգացնել քննադատական մոտեցումը կենսաբազմազանության կորստի և բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Այս ձևաչափի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ արվեստն ավանդաբար եղել է սոցիալական, քաղաքական շատ շարժումների հիմքում, և մասնավորապես պաստառները մեծ ազդեցություն են ունեցել հասարակության վրա որպես խաղաղության, արդարության, շրջակա միջավայրի պահպանության համար պայքարի կենդանի հիշեցում: «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» Իսկ ահա մայիսի 26-ին փառատոնի մասնակիցները, պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու իրական տոնախմբության՝ «Կենդանիների դիմակահանդես-շքերթին»։ Դիմակահանդեսի շրջանակում նախապես ներկայացված հայտերի հիման վրա մասնակից դարձած երիտասարդական խմբերը կներկայանան իրենց կողմից թափոններին «երկրորդ կյանք» տալու արդյունքում ստեղծված զգեստներով, դիմակներով՝ մարմնավորելով տարբեր վտանգված կենդանա/բուսատեսակներ և հանդես գալով կարևոր բնապահպանական ուղերձներով։ Բոլոր մասնակիցներն իրենց ստեղծած գունագեղ կոստյումներով մի քանի ժամ շարունակ քայլերթ կիրականացնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ բնակիչներին ևս իրազեկելով թեմայի հրատապության և արդիականության մասին։ Ամենաստեղծարար 5 խմբերը կստանան խրախուսական մրցանակներ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bc%d5%ab%d5%b4%d5%a1-%d5%ba%d5%ab%d5%ba%d5%b8%d5%b5%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Օդի աղտոտվածությունը կարող է թուլացնել որոշ ծաղիկների բնորոշ բույրերը՝ վտանգելով փոշոտումը
Posted on 15 Մայիսի, 2024

Լաբորատոր և դաշտային փորձարկումները ցույց են տալիս, որ երբ գարնանածաղկի բույրը գիշերային օդում հանդիպում է որոշակի աղտոտիչների, այդ աղտոտիչները ոչնչացնում են բույրի հիմնական մոլեկուլները: Արդյունքում, ցեցերը և գիշերային այլ փոշոտողները կարող են դժվարություններ ունենալ հոտը հայտնաբերելու և ծաղկին հասնելու համար: Արդյունաբերության զարգացումը հանգեցրել է օդում օզոնի, ազոտի օքսիդների և այլ աղտոտիչների արտանետման աճի: Օրվա ընթացքում արևի լույսը սովորաբար քայքայում է օզոնը: Բայց գիշերն աղտոտիչը կուտակվում է և փոխազդում ազոտի երկօքսիդի հետ՝ ձևավորելով նիտրատային ռադիկալներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ռադիկալները կարող են ազդել բույսերի բույրերի վրա: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի, բնության մեջ փորձարկումներ անելու նպատակով տնկվել է իրական և արհեստական գարնանածաղիկների դաշտ՝ Սիեթլից 280 կիլոմետր դեպի արևելք։ Լաբորատորիայում արտադրված որոշ գարնանածաղիկներ կեղծ բույր են արտադրել, ինչպես նաև քիմիական նյութեր, որոնք արձագանքում են օդում՝ ձևավորելով նիտրատային ռադիկալներ, մյուսները՝ իրական բույր: Տեսախցիկները արձանագրել են, թե քանի անգամ են ցեցերն այցելել փորձնական բողբոջներին: Ցեցերը սովորաբար այցելում էին իրական և արհեստական ծաղիկներին, որոնք գիշերը երկու-երեք անգամ արձակում էին գարնանածաղկի անբիծ բույրը։ Թիմը պարզել է, որ աղտոտված բույրերով կեղծ ծաղիկների համար գիշերային այցելությունների միջին թիվը մեկից պակաս է եղել: Գիտնականները պետք է իմանան, թե ինչպես կարող է ազդել միջատների դիտարկված վարքը կեր փնտրելիս: Եթե միջատները տեղ-տեղ ավելի ու ավելի են շփոթվում այնտեղ, որտեղ օդի աղտոտվածությունը վատթարանում է, դա կազդի փոշոտման, մշակաբույսերի բերքատվության և բնիկ բուսատեսակների առողջության վրա: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a7-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%b8%d6%82/
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանն անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից
Posted on 15 Մայիսի, 2024

Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումն ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրային կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդացությունների աճով: Միայն վերջին 35 տարիների ընթացքում մոլորակի վրա կլիմայի փոփոխությունը կտրուկ արագացել է, և գրեթե ամեն տարի ջերմաստիճանի նոր ռեկորդներ է սահմանում: Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է և իզուր չէ, որ ամեն տարի մայիսի 15-ին նշվում է Կլիմայի փոփոխության միջազգային օրը։ Առաջին անգամ կլիմայի գլոբալ տաքացման խնդիրները քննարկվել են 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային գագաթնաժողովում։ Մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակը կայունացնելու և, որպես հետևանք, ջերմոցային էֆեկտի առաջացումը կանխելու կամ երկրագնդի կլիմայի վիճակի վրա վերջինիս բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, ավելի քան 180 ներկայացուցիչներ ստորագրեցին կլիմայի փոփոխության մասին Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) շրջանակային կոնվենցիան (UNFCCC): 1997 թվականի դեկտեմբերին աշխարհի 190 տերությունների ներկայացուցիչներ ստորագրեցին Կիոտոյի արձանագրությունը՝ Շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ փաստաթուղթ, որը յուրաքանչյուր պետության պարտավորեցնում էր նվազեցնել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները: 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում կնքվեց համաձայնագիր մոտ 190 երկրների կողմից, ըստ որի պետությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի 21-րդ դարում կլիմայի գլոբալ տաքացման շեմը չգերազանցի 2ºC–ը՝ մինչինդուստրյալ ժամանակահատվածի համեմատ։ Ըստ այդ համաձայնագրի՝ երկրները պարտավոր են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների մակարդակն էներգիայի պահպանման, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման միջոցով: Հայաստանն անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվում են կլիմայական և կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ, որոնց արդյունքների կիրառումը նպաստում է երկրի կայուն զարգացմանը, կլիմայական ռիսկերի նվազեցմանը, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի պարտավորությունները կատարելու նպատակով դեռ 1995 թվականին «Հայհիդրոմետ»-ի կազմում նախկինում գործող Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի կողմից պատրաստվել է առաջարկ սկսել կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ Հայաստանում։ «Հայհիդրոմետ»–ի կողմից պատրաստվել և հրատարակվել են ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի կլիմայական տեղեկագրերը՝ «Օդի և հողի ջերմաստիճանը», «Խոնավություն, մթնոլորտային տեղումներ և ձնածածկույթ», «Քամի և մթնոլորտային ճնշում», «Հայաստանի ագրոկլիմայական ռեսուրսները», «ՀՀ տարածքում արեգակնային ճառագայթման տեղեկատու», «Շինարարական կլիմայաբանություն»։ Օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունները գնահատվել են տարբեր ժամանակաշրջանների համար, որոնց արդյունքներն օգտագործվել են ՀՀ Կլիմայի Փոփոխության Առաջինից Չորրորդ ազգային հաղորդագրություններում: Արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d5%be-%d5%a5%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելը կարևոր քայլ է․ COP15 նախագահ
Posted on 14 Մայիսի, 2024

«Անապատացումը, հողերի դեգրադացումը և երաշտը մեր ժամանակի բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից են, որոնք էական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության վրա: Ամբողջ աշխարհում հողատարածքների մինչև 40%-ն արդեն համարվում է դեգրադացված»,- հողերի դեգրադացման և Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում տեղի ունեցած «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառմանը ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նախարարի դիտարկմամբ, աշխարհագրական դիրքով և բնակլիմայական առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունը ևս անմասն չի մնում կլիմայի փոփոխության ազդեցությունից․ «Գլոբալ տաքացումը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նպաստում է անապատացման և երաշտային երևույթների ինտեսիվացմանը` հանգեցնելով հողերի դեգրադացիայի և կենսաբազմազանության կորստի, ինչն էլ իր հերթին ավելի խոցելի է դարձնում հասարակությանը` պարենային անվտանգության և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից»,- իր ելույթում նշեց նախարարը:
Անդրադառնալով օրվա խորագրին` «Միավորված` հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է», նախարարը հորդորեց հիշել, որ հողն այսօր մեզ համար պարզապես ռեսուրս չէ, այլ ժառանգություն, որը պետք է պաշտպանենք և պահպանենք ապագա սերունդների համար. «Մեր պարտականությունն է ջանքեր գործադրել, որ հողը մնա բերրի` ապահովելով կայունություն բոլոր էկոհամակարգերի համար: Ես հորդորում եմ պետական պաշտոնյաներին, միջազգային և հասարակական կազմակերպություններին, գիտական հանրույթին` միավորվել, խորացնել համագործակցությունը` անապատացման և երաշտի դեմ պայքարելու համար: Մենք պետք է միասին աշխատենք հողերի կայուն կառավարում իրականացնելու, անտառվերականգնման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև հողերի պահպանման կարևորության մասին իրազեկման բարձրացման ուղղությամբ»,- հորդորեց նախարար Հ․Սիմիդյանը։
ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահինին ասաց, որ Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելը կարևոր քայլ է մեր քաղաքացիների, մեր տնտեսության և մեր շրջակա միջավայրի համար կայուն ապագա ապահովելու ուղղությամբ․ «Կոչ եմ անում բոլորիդ միանալ մեզ՝ այս կենսական գործընթացում, կիսել Ձեր փորձը, ռեսուրսները, գաղափարները և միասին աշխատել` հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքությանը մինչև 2030 թվականը: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք վերականգնել մեր դեգրադացված հողերը, պաշտպանել մեր էկոհամակարգերը և ապահովել կայուն ապագա գալիք սերունդների համար»:
Կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը ներկայացրել է «Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիայի» իրականացման ընթացքը Հայաստանում: Հանդիպմանը նաև ներկայացվեց Հայաստանում հողերի մոնիթորինգի գործընթացը:
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
https://eco.am/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6/
In
other , eco-aprelakerp , eco-energia , eco-texnologianer
Արևային մարտկոցները՝ օդանավաշինության և տիեզերագնացության մեջ
Posted on 14 Մայիսի, 2024

Բոլոր էներգետիկ ռեսուրսներից արևային էներգիան ամենահարուստն է բոլոր էներգետիկ ռեսուրսներից և կարող է օգտագործվել նույնիսկ ամպամած եղանակին: Արևային տեխնոլոգիաները կարող են ապահովել ջերմություն, հովացում, բնական լույս, էլեկտրականություն և վառելիք տարբեր կիրառությունների համար: Այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արևի լույսը վերածելու էլեկտրական էներգիայի՝ օգտագործելով ֆոտոգալվանային վահանակներ կամ հայելիներ, որոնք կենտրոնացնում են արևի ճառագայթումը: Վերջին տասնամյակում արևային մարտկոցների արտադրության արժեքը կտրուկ նվազել է՝ դրանք դարձնելով ոչ միայն մատչելի, այլև հաճախ էլեկտրաէներգիա արտադրելու ամենաէժան միջոց: Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել է, թե բացի կենցաղում էլ ո՞ր ոլորտներում են օգտագործվում արևային մարտկոցները։ Տիեզերագնացություն Հենց այս ոլորտում են արևային մարտկոցները գտել իրենց հիմնական կիրառությունը։ Այս սարքերն էլեկտրաէներգիայի ինքնավար աղբյուրներ են, որոնք էներգիա են մատակարարում տիեզերական կայանների բոլոր համակարգերին և կենսապահովման կայանքներին, ինչպես նաև ապահովում են բոլոր սարքավորումների անխափան և ճշգրիտ աշխատանքը: Մարտկոցները միաժամանակ սնուցում են սարքավորումը և լիցքավորում այն մարտկոցները, որոնք սնուցում են տիեզերական սարքերը ուղեծրի ստվերային հատվածներում։ Օդանավաշինություն Օդանավաշինության մեջ արևային մարտկոցների օգտագործումը դարձել է երկինքը նվաճելու պատմության կարևորագույն ձեռքբերումը։ Լույսի գեներատորների շնորհիվ ինքնաթիռները կարող են բավականին երկար մնալ երկնքում առանց վառելիք օգտագործելու։ Արևային կայանքներով հագեցած ինքնաթիռների շարժիչներն աշխատում են արտադրված էլեկտրաէներգիայի վրա։ Թռիչքի ժամանակ ցերեկային ժամերին լիցքավորվում են ինքնաթիռի մարտկոցները, որոնք մթության մեջ իրենց լիցքավորումը կտան շարժիչներին՝ թռիչքը շարունակելու համար։ Նման ինքնաթիռները կարևոր նշանակություն ունեն կապի և հետախուզության, ինչպես նաև քաղաքացիական և գիտական նպատակների համար: Շենքերի էներգամատակարարում Բնակելի և արտադրական շենքերի պահեստային (կայանների կամ ենթակայանների վթարային անջատման, էլեկտրահաղորդման գծերի խափանումների դեպքում) կամ հիմնական (եթե էլեկտրաէներգիայի կենտրոնացված աղբյուրին միանալու հնարավորություն չկա) էլեկտրամատակարարման, ինչպես նաև փողոցների լուսավորության համար արևային մարտկոցներն իդեալական սարքավորում են։ Հաշվի առնելով, որ ավանդական էլեկտրաէներգիայի արտադրության մեջ (դա վերաբերում է ՋԷԿ-երին) այրվում են հանածո վառելանյութեր, մթնոլորտ են արտանետվում հսկայական քանակությամբ վնասակար գազեր՝ հանգեցնելով համաշխարհային ջերմոցային էֆեկտի։ Ավտոմեքենաներ և այլ տրանսպորտային միջոցներ Ավտոմոբիլային արդյունաբերության մեջ արևային կայանքներն սկսում են առաջնահերթություն դառնալ: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտը ոչ միայն հարգանքի տուրք է նորաձևությանը, այլ կենսական միջոց: «Կանաչ» մեքենաներում ցերեկային ժամերին շարժիչներն աշխատում են արևային գեներատորի կողմից արտադրվող էլեկտրականությամբ, իսկ գիշերը՝ լիցքավորված մարտկոցներով։ Նման մեքենան կարող է զարգացնել զգալի արագություն՝ 135 կմ/ժ։ ECO.AM ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/5-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%af/
In
other , shrjaka-mijavayr
230 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
Posted on 13 Մայիսի, 2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 230 իրավախախտման դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Այսպիսով՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 69 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 82 հաշվարկ՝ 62.440.002 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 13 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում, նշանակվել 1.676.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 9 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 16 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 6 հաշվարկ՝ 1.961.675 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 13 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել 240․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 11 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 59 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 8 հաշվարկ՝ 2.068.426 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 50 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 37 որոշում, նշանակվել 2.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 13 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 3 դեպք։
Հարուցվել է 3 վարչական վարույթ։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Արձանագրվել է 28 դեպք։
Հարուցվել է 28 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 560.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 1 վարչական վարույթ:
Չափագրում
Իրականացվել է թվով 7 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման, ապօրինի ընդերքօգտագործման, ավազակոպճային խառնուրդի հանույթի դեպքերով։
Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 46 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 12 հաշվարկ՝ 4.300.827 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 52 որոշում, նշանակվել 7.280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գործունեության կասեցում
6 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
- առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 5,
- առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 1,
Տրվել է պարտադիր կատարման 18 հանձնարարական՝
- վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -18
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 1.868.800 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 28.301.562 ՀՀ դրամ:
In
other , shrjaka-mijavayr
«Պահպանե՛ք միջատներին, պահպանե՛ք թռչուններին»․ նշվեց թռչունների համաշխարհային օրը
Posted on 13 Մայիսի, 2024

Յուրաքանչյուր տարի՝ մայիս ամսվա 2-րդ շաբաթ կամ կիրակի օրը, նշվում է որպես չվող թռչունների համաշխարհային օր։ Այս տարի օրը կրում էր «Պահպանե՛ք միջատներին, պահպանե՛ք թռչուններին» խորագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել վերջիններիս միջև առկա սերտ կապին, և մեկի պոպուլյացիայի նվազման ազդեցությանը մյուսի վրա։ Օրը նպատակ ունի բարձրացնելու թռչունների առջև ծառացած սպառնալիքների մասին իրազեկվածության մակարդակը՝ ընգծելով այն հանգամանքը, որ թռչունների պահպանումն իսկապես գլոբալ խնդիր է: Հրավիրել հասարակության ուշադրությունը հրավիրել գլոբալ էկոլոգիական փոփոխություններին, որոնք քայքայում են ամառային և ձմեռային չվող թռչունների արեալի էկոհամակարգը, ինչպես նաև նպատակ ունեն վերականգնելու չվող թռչունների բազմացման, չվելու, ձվադրման համար անհրաժեշտ բնական պայմանները։ Չվող թռչունների համաշխարհային օրը (WMBD) հանդիսանում է ամենամյա իրազեկման միջոցառումների շարք, որոնց նպատակն է ընդգծել, որ անհրաժեշտ է պահպանել չվող թռչուններին և նրանց կացության վայրերը։ Սա շատ արդյունավետ գործիք է հանդիսանում, օգնում է տեղեկություններ ունենալ չվող թռչուններին սպառնացող վտանգների, նրանց էկոլոգիական նշանակության մասին, նրանց պաշտպանության համար կոչ է անում միջազգային համագործակցության։ Ամեն տարի տոնի կապակցությամբ ամբողջ աշխարհում կազմակերպվում են այնպիսի հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են թռչունների տոնը, տարբեր կրթական ծրագրեր, ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ՝ թռչուններին հետևելու համար։ Տարբեր պետություններում այս միջոցառումները կարող են անցկացվել տարվա ցանկացած եղանակի, քանի որ չվելու շրջանը տարբեր երկրներում տարբեր եղանակներին է լինում։ Սակայն տոնակատարության գլխավոր օրը մայիսի 10-ն է։ Դեռ 1918 թվականին ստորագրվել է «Չվող թռչունների մասին միջազգային պայմանագիրը», որը սակայն չի լուծում չվող թռչունների հետ կապված խնդիրները։ Չվող թռչունների տաս տեսակից մեկ տեսակը գրեթե ոչնչացման եզրին է։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bd%d5%a1%d5%bf%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b4/
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի փոփոխության «թվային երկվորյակի» մշակումը արագորեն զարգանում է
Posted on 8 Մայիսի, 2024

Կլիմայի փոփոխության հարմարվողականության «թվային երկվորյակը», որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, բեկումնային ծրագիր է, որի նպատակն է ստեղծել գործիք բարձր լուծաչափի (5-10 կմ) գլոբալ կլիմայի փոփոխության կանխատեսումների համար: Ի տարբերություն նախկին կլիմայական կանխատեսումների, կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» նպատակ ունի ապահովել թարմացված արդյունքներ՝ առնվազն տարին մեկ անգամ: Այս հաճախականությունը թույլ է տալիս ինտեգրել գիտական առաջընթացները՝ կիրառելով դրանք որոշումների կայացման մեջ: Կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» հնարավորություն է տալիս իրականացնել փորձարարական հաշվարկներ՝ գնահատելով տարբեր սցենարների կամ քաղաքական որոշումների հնարավոր ազդեցությունները մոլորակի կլիմայական համակարգի էվոլյուցիայի վրա: Ծրագիրը խթանում է բազմաթիվ եվրոպական հաստատությունների, կլիմայի կենտրոնների, սուպերհամակարգչային սարքավորումների և ակադեմիաների միջև համագործակցությունը՝ ապահովելով կլիմայի մոդելավորման համապարփակ մոտեցումը: Ծրագիրը հաջողությամբ մշակվեց և իրականացվեց մինչև վերջ EuroHPC LUMI սուպերհամակարգչի վրա: Հաշվի առնելով օգտագործողի կարիքները, կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» նպատակ ունի տրամադրել գլոբալ տվյալներ ավելի բարձր ժամանակային և տարածական լուծումներով՝ բարձրացնելով դրա կիրառելիությունը որոշում կայացնողների համար: Կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» թույլ է տալիս ուսումնասիրել, թե ինչպես կարող են զարգանալ վտանգավոր երևույթները ապագայում՝ ընդլայնելով հարմարվողականության և մեղմման ռազմավարությունները: Այն նաև ներառում է մեքենայական ուսուցման նորարական տեխնոլոգիաները: Շարժվելով առաջ՝ նախագիծը նպատակ ունի հետագայում ավելացնել իր հնարավորությունները երկրորդ փուլում՝ կենտրոնանալով շարունակական զարգացման, հիմնական բաղադրիչների ինտեգրման և տնտեսության տարբեր ոլորտներում կլիմայական տեղեկատվության և կանխատեսումների վրա: Մանրամասները՝ այստեղ․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Լոռու մարզում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել
Posted on 7 Մայիսի, 2024





