Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

«Տուն-Տեղ»-ի հեղինակը Սուրեն Առուստամյանի հետ բացահայտել է Ազատի ջրամբարը

«Տուն-Տեղ»-ի հեղինակը Սուրեն Առուստամյանի հետ բացահայտել է Ազատի ջրամբարը
«Արմենիա» հեռուստաընկերության «Տուն-Տեղ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանի տասներորդ թողարկմանը, «Բացահայտիր Հայաստանը Skywell-ի հետ» խորագրի ընթացքում, հաղորդման հեղինակ և վարող Կարեն Գրիգորյանը բացահայտել է Հայաստանի մեկ այլ տեսարժան վայրերից մեկը։ Այս անգամ հաղորդման հեղինակը, հաղորդավար, դերասան Սուրեն Առուստամյանի հետ, խոսել են՝ 1․ էլեկտրամոբիլների առավելությունների, 2․ խնայողությունների, 3․ լիցքավորման առանձնահատկությունների մասին: Այս թողարկման ընթացքում նրանք բացահայտել ենք Ազատի ջրամբարը։ Մանրամասները՝ տեսանյութում [video width="638" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/05/An-Btm_QRAdbKmCrUN0Wn39SX7oysFYomhVu2fVhOCNGAdiRIJtBaGmdWenlHSBkvc8rForLeYB5VStRP-T7BQ.mp4"][/video]

2024 թվականի ապրիլը համարվել է ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար

2024 թվականի ապրիլը համարվել է ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար
2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։ Հետազոտությունների արդյունքում նման եզրակացության է եկել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմել է 9․4°C, որը  4․5°C-ով գերազանցել է ապրիլի ամսական նորման (4․9°C)։ Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր են եղել ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր են եղել նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է նոր ջերմաստիճանային ռեկորդներ՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում և Արարատյան դաշտում հասել են 30-32°C-ի։ Ամենատաք ապրիլն ուղեկցվել է սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 23․4մմ կամ նորմայի 33%-ը։ Նման սակավ տեղումների քանակ Հայաստանում չէր դիտվել ապրիլ ամսին՝ սկսած 1935 թվականից։ Հատկապես չորային էր ապրիլի երրորդ տասնօրյակը, երբ Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ չեն գրանցվել կամ տեղումների գումարային քանակը կազմել է մինչև 5մմ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bf%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b4%d5%ba%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%bf%d6%80%d5%b8/

Կենսաբազմազանության միջազգային օրը նշանավորվեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակի լիճ բացթողնմամբ

Կենսաբազմազանության միջազգային օրը նշանավորվեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակի լիճ բացթողնմամբ
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրվա առթիվ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան  գործարանից Սևանա լիճ բաց թողնեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ: Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճի կենսաբազմազանության  ամբողջականության կարևոր բաղկացուցիչ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Կենսաբազմազանության միջազգային օրը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը: Eco.am

Չնայած տարածքի փոքրությանը՝ Հայաստանն ունի մեծ կենսաբազմազանություն

Չնայած տարածքի փոքրությանը՝ Հայաստանն ունի մեծ կենսաբազմազանություն
2022 թվականի դեկտեմբերին աշխարհը հավաքվեց և համաձայնեց գլոբալ ծրագրի շուրջ՝ փոխելու մեր հարաբերությունները բնության հետ: Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումը, որը նաև հայտնի է որպես Կենսաբազմազանության ծրագիր, սահմանում է թիրախներ և կոնկրետ գործողություններ՝ մինչև 2050 թվականը բնական ռեսուրսների կորուստը կասեցնելու և վերականգնելու համար: Այսպիսով ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը (IDB), ինչը հիմնված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) 1992 թվականի ընդունմամբ: Կենսաբազմազանության օրն այս տարի նշվեց «Եղիր ծրագրի մի մասը» կարգախոսով ինչը բոլորին ներգրավելու կոչ է, որպեսզի նպաստեն կենսաբազմազանության կորստի կասեցմանը և հակադարձմանը` աջակցելով Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակին, որը նաև հայտնի է որպես Կենսաբազմազանության ծրագիր անվամբ: Ծրագիրի նպատակը գիտակրթական կառույցների, կառավարող մարմինների, տեղական համայնքների և անհատների միջև համագործակցության խթանում է: Այն ընդգծում է  յուրաքանչյուրիս դերը կենսաբազմազանության պահպանման հարցում: Կենսաբազմազանության մոնիթորինգն էական և կենսական է մոլորակի վրա հարուստ բազմազանությունը հասկանալու և պահպանելու համար: Վերջին երկու տարիների ընթացքում  ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի  կենսաբազմազանության մոնիթորինգի խումբը իր աշխատանքներն է իրականացնում ՀՀ ողջ տարածքով, մինչ այժմ հավաքագրելով ավելի քան 10000 տվյալներ բույսերի, կենդանիների և սնկերի վերաբերյալ: Կլիմայի փոփոխությունը և մարդու գործունեությունը զգալիորեն ազդում են տեսակների բաշխվածության վրա: Օրինակ, շատ ծովային տեսակներ շարժվում են դեպի ավելի սառը ջրեր, քանի որ օվկիանոսի ջերմաստիճանը բարձրանում է, և ցամաքային տեսակները տեղափոխում են իրենց զբաղոցրած տարածքները ավելի բարձր բարձրություններ: Այս փոփոխությունները կարող են հանգեցնել նոր էկոլոգիական փոխազդեցությունների և երբեմն բախումների, քանի որ տեսակները մրցում են իրենց նոր միջավայրերում ռեսուրսների համար: Չնայած տարածքի փոքրությանը՝ Հայաստանն ունի մեծ կենսաբազմազանություն, որը պայմանավորված է բնակլիմայական գոտիների բազմազանությամբ։ Հայաստանում կան չոր-մերձարևադարձային գոտիներից մինչև հավերժական սառույցով ծածկված բարձրադիր լեռնային շրջաններ։ Աջակցելով կենսաբազմազանության պահպանման ջանքերին՝ եկեք բոլորս «լինենք ծրագրի մի մաս» և դրական ազդեցություն թողնենք մեր մոլորակի կենսաբազմազանության վրա, նպաստելով տեսակների բազմազանության և էկոհամակարգերի գոյատևումը՝ մեզ հանդիպած տեսակները գրանցելով: Մի շարք երկրներում անհատների ներգրավածությունը տեսակների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու մեջ հասնում է ամբողջ տվյալների 70%-ին։ Յուրաքանչյուրը կարող են լինել այս գործընթացի մի մասը: Մենք մշակել ենք հեշտ կիրառվող ձևանմուշ Survey 123 հարթակում՝ նպաստելով Ձեր մասնակցությունը այս գործընթացում: Չնայած աշխարհում բոլոր տեխնոլոգիական առաջընթացներին, մենք լիովին կախված ենք առողջ և կենդանի էկոհամակարգերից, որպեսզի ապահովենք կենսագործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները։ Սա նշանակում է, որ մենք պետք է հոգ տանենք, պաշտպանենք և վերականգնենք մեզ շրջապատող կենսաբազմազանությունը: Կենսաբազմազանության միջազգային օրը հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ ուշադրություն հրավիրելու կենդանի օրգանիզմների եզակի հարստության և ապագա սերունդների համար դրանց պահպանման կարևորության վրա: Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք կարևոր նպատակներ ինչպիսիք են՝ կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:

Ինչ հետևանքով են առաջանում սնկի թունավորումները

Ինչ հետևանքով են առաջանում սնկի թունավորումները
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո: Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում՝ 1․ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ 2․ չհավաքել ճանապարհների եզրերից 3․ չգնել պատահական վայրերից 4․ ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել իրար։ Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն): 1․ չուտել հում սունկ 2․ երեխաներին չկերակրել սնկով 3․ խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ 4․ սնկի հետ չօգտագործել ալկոհոլ 5․ թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում 6․ թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։ Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում:

Որո՞նք են հատուկ թափոնները

Որո՞նք են հատուկ թափոնները
Սպառողի մոտ հաճախ է հարց առաջանում, թե որո՞նք են հատուկ թափոնները՝ Արտադրողի ընդայնված պատասխանատվության համակարգում։ Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։ Հատուկ թափոնը դա արտադրողի ընդայնված պատասխանատվության  (ԱԸՊ) ապրանքի իրացման, սպառման կամ օգտագործման արդյունքում գոյացող թափոնն է։ Թափոններն ընդունված է խմբավորել ըստ հատկականիշների։ ԱԸՊ սխեմեմաներով կառավարվող հատուկ թափոնի խմբերը սովորաբար ներառում են` 1 տարա և փաթեթավորում, 2․ մարտկոցներ և կուտակիչներ, 3․ ԷԷՍ (էլեկտրական և էլեկտրոնային սարքերի թափոններ), 4․ ՇԴԵՏՄ  (շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցներ), 5․ անվադողեր, 6․ յուղեր, օդի և յուղերի զտիչներ, 7․ լուսավոլտային վահանակներ։ Ի դեպ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այժմ մշակում է հատուկ թափոնների ցանկը։ Իսկ նշված  սահմանումները միջազգային փորձի հիման վրա մշակված նախնական տարբերակներ են։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրությունը մշակվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաք ականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում։ Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5/

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը
Իսլանդիայում սկսել է գործել աշխարհում ամենամեծ գործարանը, որը նախատեսված է օդից ածխաթթու գազը ներծծելու և այն ժայռի վերածելու համար, հայտնել են շվեյցարական Climeworks-ը և իսլանդական Carbfix-ը։ Orca անվանումը ստացած այս գործարանը կարող է ամեն տարի օդից դուրս բերել 4000 տոննա ածխաթթու գազ, որը ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության հավասար է 870 ավտոմեքենաների արտանետումների տարեկան ծավալին։ Orca գործարանի կառուցումն արժեցել է 10-15 միլիոն ԱՄՆ դոլար։ Գործարանը բաղկացած է չորս միավորից, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու մետաղական տուփ՝ բեռնարկղերի տեսքով։ Օդը կոլեկտորի մեջ ներս քաշելու համար օգտագործվում են օդափոխիչներ, որտեղ զտիչ նյութի միջոցով ածխաթթու գազը կուտակվում է, այնուհետև ջերմաստիճանի բարձրացմամբ հավաքվում։ Բարձր խտացված գազը հավաքվելուց հետո խառնվում է ջրի հետ և ներարկվում 1000 մետր խորության վրա բազալտե ժայռի մեջ, որտեղ այն երկու տարում վերածվում է քարի։ Այս տեխնոլոգիան համարվում է կարևոր գործիք կլիմայի փոփոխության դեմ պայքարում, սակայն քննադատները պնդում են, որ այն չափազանց թանկ է և կարող է տասնամյակներ պահանջվել ամբողջ մասշտաբով կիրառելու համար։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/800-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%b8-%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%aa%d5%a1%d5%b5%d5%a9/

Սևանի էկոհամակարգի ռազմավարական հարցերը քննարկվել են «Սևանա լճի ապագան» գագաթնաժողովին ընդառաջ

Սևանի էկոհամակարգի ռազմավարական հարցերը քննարկվել են «Սևանա լճի ապագան» գագաթնաժողովին ընդառաջ
Հունիսի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը։  «Սևանա լճի ապագան» գագաթնաժողովը  կարևորագույն միջոցառում  է, որի նպատակն է հարթակ ստեղծել Սևանա լճի պահպանությանն ուղղված ռազմավարական խնդիրներն ու լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը քննարկելու համար: Գագաթնաժողովին ընդառաջ տեղի է ունեցել ռազմավարական թեմաների շուրջ քննարկումներ, որոնք ճանապարհ են հարթում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավման համար համագործակցային գործողությունների և նորարար լուծումների համար: Ռազմավարական հանդիպում-քննարկումները համախմբել են ոլորտի փորձագետներին, քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և շահագրգիռ կողմերին՝ մտքեր փոխանակելու, լուծումներով կիսվելու և գործունակ ծրագրերի համար հիմքեր ստեղծելու: Հանդիպումների արդյունքների հիման վրա կձևակերպվեն ռազմավարական առաջարկներ, որոնք կներկայացվեն հունիսի 28-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին: Հանդիպումները  ներառել են չորս հիմնական թեմա՝ 1․ կեղտաջրերի կառավարում՝ Սևանա լիճ աղտոտիչների ներհոսքի նվազեցման համար, 2․ կայուն գյուղատնտեսություն՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը, 3․ ջրի մոնիթորինգ և բնապահպանական տվյալների կառավարում՝ գիտահեն որոշումների կայացման համար, 4․ օրենսդրական-ինստիտուցիոնալ շրջանակների ու միջգերատեսչական համագործակցության բարելավում՝ Սևանա լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարման համար։ «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը հյուրընկալում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ EU4Sevan ծրագրի շրջանակում: Գագաթնաժողովի համակազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը: EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ), որն իրականացվում է ԳՄՀԸ-ի և ՄԱԶԾ-ի կողմից:

«Տուն-Տեղ»-ի հեղինակը Էրիկ Անթառանյանի հետ բացահայտել է Ջուխտակ վանքը

«Տուն-Տեղ»-ի հեղինակը Էրիկ Անթառանյանի հետ բացահայտել է Ջուխտակ վանքը
«Արմենիա» հեռուստաընկերության «Տուն-Տեղ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանի իններորդ թողարկմանը, «Բացահայտիր Հայաստանը Skywell-ի հետ» խորագրի ընթացքում, հաղորդման հեղինակ և վարող Կարեն Գրիգորյանը բացահայտել է Հայաստանի մեկ այլ տեսարժան վայրերից մեկը։ Այս անգամ հաղորդման հեղինակը հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ խոսել են 1․ էլեկտրամոբիլների առավելությունների, 2․ խնայողությունների, 3․ լիցքավորման առանձնահատկությունների մասին: Այս թողարկման ընթացքում նրանք բացահայտել ենք Ջուխտակ վանքը։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="638" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/05/444137834_464851152566904_6401594222098859311_n.mp4"][/video]  

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիայի սրացման պատճառ դառնալ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիայի սրացման պատճառ դառնալ
Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի արտահայտված սրացման պատճառ դառնալ: Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել տարբեր հանգստյան գոտիներում եղևնիների, սոճիների ծաղկափոշին շնչելով: Առողջապահության նախարարության ալերգոլոգիայի գծով խորհրդատու Արմինե Հակոբյանի դիտարկմամբ հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, բուժմանը ավելացնում են կամ որպես միակ բուժման միջոց ընտրում են հենց այդ տարբերակը: «Եղևնիների ծաղկափոշին, ինքնին ալերգեն չէ, սակայն շնչելու ընթացքում բազմաթիվ ալերգեններ կարող են ներթափանցել  օրգանիզմ և գերզգայուն մարդկանց մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռինիտի խիստ սրացումներ, իսկ բրոնխիալ ասթմայի առկայության դեպքում` հիվանդության արտահայտված սրացում, անգամ` կյանքին վտանգ սպառնացող վիճակներ»,- նշում է Ա․Հակոբյանը։ Կարևորելով բնության, մաքուր օդի  կարևորությունը առողջության համար` պացիենտները պետք է հաշվի առնեն իրենց հիվանդության առանձնահատկությունները։ «Այս հիվանդությունների կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանիշներին` ալերգիկ ռինիտն  արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով, առկա է նաև վերջնական բուժման եղանակ։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս արդի, ուղեցույցային բժշկության շնորհիվ հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։ Ժամանակին սկսված բուժման արդյունքում հիվանդությունը չի ազդում պացիենտի կյանքի որակի և տևողության վրա,  ուստի անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ` բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ»,-խորհուրդ է տալիս առողջապահության նախարարության ալերգոլոգիայի գծով խորհրդատու Արմինե Հակոբյանը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a4%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d6%80%d5%af%e2%80%a4-%d5%bd%d5%b8%d5%b3%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6/
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել