Eco.am-ը հայկական օնլայն մեդիա հարթակ է այն ամենի մասին ինչ կապված է էկո ուղղության հետ:
Այն իրենից ներկայացնում է տեղեկատվական, կրթալուսավորչական, ժամանցային եւ առցանց վաճառքի հարթակ, որը միտված է մեկտեղելու Հայաստանում այս ոլորտի վերաբերյալ գրեթե ամեն ինչ:
Այսօր էկո ուղղությունը առավել քան ակտուալ է՝ հաշվի առնելով ժամանակակից կյանքի որակի փոփոխման անհրաժեշտությունը : Օրեցօր ավելացող էկոլոգիական խնդիրները խիստ կարեւոր են դարձնում հասարակության ուշադրությունը գրավելու նմանատիպ խնդիրների վրա եւ ծանոթացնելու էկո ուղղության բոլոր առավելությունների, նորամուծությունների եւ թրենդների հետ:
Eco.am մեդիա հարթակի թիմը մշտապես հետևում է միջազգային և տեղեկան թեմատիկ նորություններին, մասնակցում եւ ներկայացնում է ոլորտին վերաբերող կարեւոր միջոցառումներն ու հանդիպումները, ինչպես նաեւ կստեղծի օնլայն եւ իրական հարթակներ միավորելու բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով:
Eco.am-ը մեդիա գործընկեր է Հայաստանում գործող այս ոլորտի հետ առնչվող մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հանդես է գալիս իր սեփական նախաձեռնություններով: