Վերջին օրերին Երևանի էլեկտրատրանսպորտային հոսքագծում ընդգրկվել են նորագույն սերնդի տրոլեյբուսներ, որոնք ի տարբերություն արդեն շարժակազմում եղածների ունեն մարտկոցներ։ Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս, առանց կոնտակտային ցանցի, ևս 60 կմ շահագործել։ Այսինքն՝ երթուղու երկայնքով, նոր սերնդի տրոլեյբուսները կփոխարինեն ավտոբուսներին։
15 նոր տրոլեյբուսները Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նախորդ տարվա գնման գործընթացի արդյունքում, որոնցից 8-ը կհամալրեն համար 2 երթուղին, իսկ 7 տրոլեյբուսները՝ 10 համարի երթուղին։
Տասնամյակներ առաջ մայրաքաղաքում գործել է շուրջ 3 տասնյակ տրոլեյբուսային երթուղի։ Երևանի վերգետնյա էլեկտրոտրանսպորտի պարկը վերջին անգամ թարմացվել է 2008 թվականին։ Տարիների ընթացքում այս ցուցանիշը մի քանի անգամ կրճատվել է։ Այս պահին կա մոտավորապես 49 միավոր շարժակազմ և գործում է 5 երթուղի։ Երևանի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ 5 երթուղիները ամբողջությամբ սպասարկելու համար ևս 100 տրալեյբուս կպահանջվի, որպեսզի հնարավոր լինի ուղևորներին սպասարկել մինիմալ 10 րոպե ինտերվալներով։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն հավաստիացրել է, որ պլանավորում են ձեռք բերել շուրջ 250 էլեկտրաավտոբուս, քանի որ այն էկոլոգիապես մաքուր և հարմարավետ տրանսպորտ է ու բացարձակապես անձայն է երթևեկում։

Նոր էկոտրանսպորտի առավելությունները
Նոր սերնդի էկոլոգիապես մաքուր տրանսպորտն ունի՝
1․ 12 մետր երկարություն,
2․ 25 նստելու և ևս 60 տեղ կանգնելու համար,
3․ ունի օդափոխության համակարգ
4․ նոր տրոլեյբուսները նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար, ունեն թեքահարթակ, ներսում հատուկ հարմարեցված տարածք,
5․տրոլեյբուսի ուղեվարձն անփոփոխ է, ուղևորները 50 դրամ կվճարեն,
6․աշխատում է նաև կոնտակտային ցանցից դուրս՝ շուրջ 40 տոկոսով երկարացնելով առկա երթուղին։








Թողնել մեկնաբանություն