Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության 2023 թ. մայիսի 3-ի նոր տվյալների համաձայն, այս տարվա վերջին Էլ Նինյոյի զարգացման հավանականությունը մեծ կլինի: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»։
Ներկայացնելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության վերջին տվյալները «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» նշում է, որ սա աշխարհի շատ շրջաններում հակառակ ազդեցություն կունենա եղանակի և կլիմայական պայմանների վրա՝ համեմատած երկարատև Լա Նինյայի հետ և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը:
Երեք տարվա ընդմիջումից հետո կավարտվի Լա Նինյան և Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածը կգտնվի Էնզոյի չեզոք վիճակում (ոչ Էլ Նինյո, ոչ Լա Նինյա):
2023 թվականի մայիս-հուլիս ամիսներին Էնզոյից Էլ Նինյոյին անցնելու հավանականությունը կլինի 60%,
հունիս-օգոստոս ամիսներին այդ ցուցանիշը կբարձրանա մինչև 70%,
իսկ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 80%. ասվում է թարմացված տեղեկատվության մեջ, որը հիմնված է ՀՕԿ-ի երկարաժամկետ կանխատեսման համաշխարհային կենտրոնների նյութերի վրա:
2016 թվականը գրանցված ամենատաք տարին էր՝ շնորհիվ շատ հզոր Էլ Նինյո երևույթի և մարդկային գործունեության հետևանքով առաջացած ջերմոցային գազերի, որը «կրկնակի հարված» էր. ասվում է ՀՕԿ-ի գլոբալ կլիմայի մասին զեկույցում:
Գլոբալ ջերմաստիճանի վրա ազդեցությունը սովորաբար ի հայտ է գալիս այդ երևույթի առաջանալուց մեկ տարի անց, ուստի, ամենայն հավանականությամբ, այն առավել ակնհայտ կլինի 2024 թվականին:
Ավելին կարող եք ծանոթանալ այստեղ․






Թողնել մեկնաբանություն