41 դեպքով վնաս է հասցվել ՀՀ Շրջակա միջավայրին

https://eco.am/41-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 41 դեպք։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 22 դեպքով հաշվարկվել է 45.467.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 192.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 17 դեպքով նշանակվել է 2.040.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 26 դեպք, որից 21-ով հաշվարկվել է 45.466.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպքով հաշվարկվել է 300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով նշանակվել է 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 192.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 5 դեպք, որից 4-ով նշանակվել է 330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է  440.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք:

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է  320.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (ընդհանուր՝  549.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.699.644 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր։ 1 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Արդյունքում 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմում է 66.240 ՀՀ դրամ։

Նախկինում արձանագրված 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.086.840 ՀՀ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5.954.173 ՀՀ դրամ:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝  100.000 ՀՀ դրամ)։

Դիտարկումների վերաբերյալ

Իրականացվել է 4 դիտարկում։

Գործողության կասեցում

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3 օբյեկտի գործողություն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։