Բրիտանիայի թագավորը Գերմանիայում այցելել է էկո գյուղի օրգանական ֆերմա

https://eco.am/%d5%a2%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a9%d5%a1%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a8-%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b5/

Օրերս Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը, Գերմանիա կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում, իր օրակարգում առաձին ժամանակ է հատկացրել է նաև  Գերմանիայի բնության պահպանության միությանը (NABU)։

Չնայած զբաղված գրաֆիկին Չարլզ Երրորդը Գերմանիայի նախագահի հետ այցելել է Բրանդենբուրգյան Բրոդովին էկո-գյուղում գտնվող ֆոն Մալցան ընտանիքի օրգանական գյուղատնտեսական ֆերմա:

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան գրասենյակից Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, որ Թագավորի՝ անասնաբուծական ֆերմայում շրջայցից և «արքայական» պանրի պատրաստմանը մասնակցելուց հետո, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) գլխավոր տնօրեն Լեյֆ Միլլերը ներկայացրել է NABU-ի ջրաճահճային տարածքների պահպանությանն ուղղված նախագծերի ներդրումը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ NABU-ի տնօրենը Բրիտանիայի թագավորի հետ հանդիպմանը առանձնահատում ընդգծել է նման տարածքների պահպանության կարևորությունը։

«Մեր համար մեծ պատիվ է, որ Չարլզ թագավորը իր եռօրյա պետական այցի ընթացքում ժամանակ տրամադրեց կլիմայական ֆոնդի մեր նախագծին»,- նշել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության գլխավոր տնօրեն Լեյֆ Միլլերը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով