«Էներգետիկ շուկայի ազատականցումը նոր չէ: Սա փորձված և ընդունված է տարբեր երկրներում: Ազատականացումն ընկալել որպես միանգամյա գործ, որը կունենա արդյունք, սխալ է: Ճիշտ տարբերակը փուլային աշխատանքն է: Այս գործընթացը ենթադրում է, որ դուք ոչ թե աշխատում եք անմիջապես էլեկտրական ցանցերի հետ, այլ տարբեր ձեռնարկությունների: Նրանք, ստանալով համապատասխան լիցենզիան, կարող են տրամադրել նույն ծառայությունը: Այստեղ սպառողը ստանում է ընտրության հնարավորություն: Վերջին տվյալներով՝ 11-ը արդեն հասցրել են դառնալ համայնքի մասնիկը»,- Լրատվական Ռադիո FM106.5 -ի եթերում հեռարձակվող «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի երրորդ թողարկման ժամանակ ասաց «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։
Ռադիոհաղորդման ընթացքում «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը և Կարեն Գրիգորյանը կրկին անդրադարձան վերականգնվող էներգիայի ոլորտին առնչվող կարևոր հարցերին։
Առաջիկա երեք ամսիների ընթացքում, FM106.5 հաճախականությամբ ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։
Մանրամասները՝ տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն