62 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

https://eco.am/62-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 3-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 62 դեպք։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 35 դեպքով հաշվարկվել է 16.490.345 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 2.440.965 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է  1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 39 դեպք, որից 30-ով հաշվարկվել է 15.929.370 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով  նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 2.391.090 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է  150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 17 դեպք, որից 5-ով հաշվարկվել է 560.975 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված թվով  1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է  17.875  ՀՀ դրամ։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք:

Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված  1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է  32.000 ՀՀ դրամ։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝  580.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է  2.187.260 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Նախկինում իրականացված թվով 16 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 25 որոշում՝  3.140.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 3. 135.273 ՀՀ դրամի չափով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով