Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ հունվարի 19-ին,
Արաբկիրում՝ հունվարի 23-ին, 24-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 22-ին և 23-ին։
Իսկ որոշ մարզերում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Գյումրիում` հունվարի 16-18-ը և 20-ին,
Հրազդանում՝ հունվարի 16-20-ը,
Վանաձորում՝ հունվարի 16-ին և 20-ին։






Թողնել մեկնաբանություն