Ըստ գիտնականների օզոնը քայքայող քիմիական նյութի արտանետումները կրճատվել են

https://eco.am/%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%85%d5%a6%d5%b8%d5%b6%d5%a8-%d6%84%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d5%b5%d5%b8%d5%b2-%d6%84%d5%ab%d5%b4%d5%ab/

«Վերջին չորս տարվա հաշվետվության համաձայն՝ օզոնի վերականգնումն ընթանում է՝ ըստ գրաֆիկի. սա ֆանտաստիկ նորություն է», – հայտարարել Է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի՝ օզոնի ծրագրի հարցերով քարտուղարության գործադիր քարտուղար Մեգ Սեքին: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Ինտերֆակսից։

Ըստ ՄԱԿ-ի աջակցությունն ունեցող գիտնականների հաշվետվության՝ օզոնային շերտի վերականգնման դինամիկան դրական է: Հաշվետվության արդյունքում պարզվել է, որ վերջին չորս տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել են քլորֆտորածխածինների՝ օզոնը քայքայող քիմիական նյութի արտանետումները: Ըստ տեղեկատվության այդ արտանետումները հիմնականում եղել են հյուսիսարևելյան Չինաստանի ֆաբրիկաներից: Քլորֆտորածխածինների արտանետումների կրճատումը դրական ազդեցություն է ունեցել օզոնային շերտի վերականգնման դինամիկայի վրա։

Գիտնականների հաշվարկներով, եթե օզոնաքայքայիչ նյութերի արտանետումները նվազեցնելու ներկայիս քաղաքականությունն ուժի մեջ մնա, ապա օզոնային շերտը կվերականգնվի մինչև 1980 թվականի ցուցանիշները՝

1․ Անտարկտիդայում՝ մինչև 2066 թվականը,

2․ Արկտիկայում՝ մինչև 2045 թվականը,

3․ աշխարհի մյուս հատվածներում՝ մինչև 2040 թվականը:

Ի դեպ

Երբ Անտարկտիդայում գրանցվեցին օզոնի մեծ սեզոնային կորուստներ, 1987 թվականին ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի շուրջ Մոնրեալի արձանագրությունը, որը կոչված Էր սահմանափակել օզոնաքայքայիչ նյութերի արտադրությունն ու արտանետումները: Արձանագրությունը համարվում է երբևէ կնքված ամենահաջող բնապահպանական պայմանագրերից մեկը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։