Բնության հուշարձանները կգույքագրվեն և անձնագիր կունենան։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Ըստ տեղեկատվության, բնության հուշարձանների հաստատված ցանկում ընդգրկված բնության հուշարձանների պահպանման գոտու տարածքների ճշգրտման, հողամասերի առանձնացման, հուշարձանների ուսումնասիրման, անձնագրերի կազմման միջոցառումներն իրենց մեջ ներառում են.
1․ Դաշտային հետազոտություններ և տեղերում իրականացվող աշխատանքներ,
2․ Բնության հուշարձանի չափագրման աշխատանքներ,
3․ Բնության հուշարձանների տեղադիրքերի ճշտում ` ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 9-ի «ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման գրանցման պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը» N 502 որոշման պահանջներին համապատասխան.
4․ Բնության հուշարձանի տարածքի հստակեցում և չափագրում:
5․ Բնության հուշարձանի տարածքի նկարագրերը և քարտեզները: Վերջիններս պետք է կազմվեն M 1:500-ից մինչև M 1:5000 մասշտաբի` կապված հուշարձանի պահպանման համար առանձնացված հողամասից,
6․ Բնության հուշարձանների պահպանական գոտու սահմանում և քարտեզագրում
7․ Բնության հուշարձանի պահպանման գոտու նկարագրերը և սխեմատիկ քարտեզը,
8․ Բնության հուշարձանի պահպանման գոտիների հողամասերի սեփականության սուբյեկտների և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն
9․ Բնության հուշարձանի անձնագրերի մշակում:
10․ Բնության հուշարձանների անձնագրերի նախագծերը կազմվում են «Բնության հատուկ պահպանվող արածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան.
Բնության հուշարձանների անձնագրերը ներառում են նաև բնության հուշարձանի լուսանկարը:






Թողնել մեկնաբանություն