Ոչ վարակիչ հիվանդությունները կանխելու 8 քայլ

https://eco.am/%d5%b8%d5%b9-%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a5%d5%ac/

Առողջ մարմին ունենալու համար առաջին հերթին պետք է առողջ կենսակերպ վարել։ Այս ձևակերպումը հաճախակի պնդում են և՛ սննդաբանները, և՛ դիետոլոգները, և՛ մարզիչները։

Վերջին տարիներին, թեպետ աշխարհը կենտրոնացել է վարակիչ հիվանդությունների՝ մասնավորապես կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, տարատեսակ արշավների և իրազեկումների միջոցով, սակայն չպետք է անտեսել նաև ոչ վարակիչ հիվանդությունների անդառնալի հետևանքները։

Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առանցքային  վարքագծային և կենսաբանական ռիսկի 8 գործոնները․

1․ Ֆիզիկական թերակտիվություն

2 ճարպակալում և ավելորդ քաշ

3․ ծխախոտի օգտագործում

4․ սննդում կերակրի աղի չարաշահում

5․ ալկոհոլի օգտագործում և չարաշահում

6․անկանոն և անառողջ սննդակարգ

7․խոլեստերինի և գլյուկոզյի բարձր մակարդակ

8․զարկերակային բարձր ճնշում

Վերոնշյալ սովորությունների հետևանքով ձեռք բերված վնասակար ազդեցությունները կանխարգելելու և առողջ ապրելակերպ վարելու համար բժիշկները խորհուրդ են տալիս․

1 չծխել

2․  ընտրել առողջ սննդակարգ

3․ չչարաշահել ալկոհոլը

4․  վերահսկել զարկերակային բարձր ճնշումը

5․  հետևել քաշին

6․  լինել ֆիզիկապես ակտիվ

7․  հետևել արյան մեջ գլյուկոզի և խոլեսթերինի մակարդակին

8․  հնարավորինս պահպանել հանգստություն:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։