Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում Կառավարությունը կնվազեցնի տրամադրվող փոխհատուցումը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%bf%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%be-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af/

2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը նախատեսում է նվազեցնել ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը:

Այդ մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և պնդեց, որ ծրագիրը բավականին հաջող է ընթանում․ «Մեր պլանավորած 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն անցած տարի ունենք 1669,22 հա ինտենսիվ այգու հայտ, իսկ այս տարի 90 հա հայտ ունենք։ Եվ դա մեզ թույլ է տալիս փոքր ինչ մեղմացնել օժանդակության պայմանները՝ նախկինում 2 տոկոս էֆֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն, այժմ մի փոքր քիչ են սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 տոկոս էֆֆեկտիվ վարկային տոկոսադրույք, իսկ նախկինում 50 տոկոսի հետվճարային բաղադրիչը դառնալու է 30 տոկոս»,- գործադիրի նիստում վստահեցրեց Քերոբյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով