Թեպետ էկոլոգիապես մաքուր արտադրանքի մասին գաղափարը մարդկանց մեջ կար դեռևս հարուրամյակներ և հազարամյակներ առաջ, բայց տնտեսական գործունեության անհրաժեշտության գիտակցումն ի հայտ եկավ միայն 20-րդ դարում: էկո բիզնես, էկո կապիտալիզմ, էկո սնունդ, էկո արտադրանք և այլ նմանատիպ բառակապակցություններ, լայն ճանաչում են ստացել վերջին մի քանի տասնամյակներում։ Վերոնշյալ բառակապակցություններն էլ ավելի հայտնի են դարձել սոցցանցերի շնորհիվ։ Արդյունքում, բազմաթիվ ապրանքանիշներ դրանք օգտագործում են գովազդի նպատակով, նույնիսկ եթե դրանք ընդանրապես կամ գուցե մասամբ որևէ աղերս չունեն էկո հասկացության հետ։ Eco.am սոցիալական հարթակն այսօր կներկայացնի մի քանի հստակ պատկերացումներ՝ էկո հասկացության մասին։
Լավ մտածված գովազդի շնորհիվ այդ մոտեցումը կարող է ազդեցություն ունենալ սպառողի վրա, քանի որ մարդիկ հակված չեն մանրամասն հետազոտելու ապրանքը, որը պատրաստվում են գնել, կամ՝ ծառայությունը, որից պատրաստվում են օգտվել։
«Գաղափար էկո բիզնեսի մասին»
Էկո բիզնեսը, կամ էկո կապիտալիզմը, ազատ շուկայական տնտեսության տեսություն կամ պրակտիկա է, որտեղ բնական ռեսուրսները դիտվում են որպես կապիտալ, իսկ շահույթը մասամբ կախված է շրջակա միջավայրի պահպանությունից և կայունությունից։
Էկո արդյունաբերության ձեռնարկությունները նպատակ ունեն․
1․ հնարավորինս քիչ ջուր, էներգիա և հումք օգտագործել՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները։
2․ գտնել այդ նյութերը վերականգնվող և էկոլոգիապես մաքուր եղանակներով օգտագործելու ուղիներ:
Այս բիզնես մոտեցումը նվազագույնի է հասցնում ընկերության ճնշումը՝ բնական ռեսուրսների վրա և ներդրումը՝ կլիմայի փոփոխության մեջ: Որոշ դեպքերում, եթե թափոններ են առաջանում, դրանք կրկին օգտագործվում են որպես էներգիա և հումք:
Էկոլոգիապես մաքուր ընկերությունները կարող են ներառել․
1․ հագուստի ապրանքանիշեր,
2․ ձեռնարկություններ, որոնք արտադրում են բազմակի օգտագործման պլաստիկ շշեր,
3․ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ,
4․ ֆիրմաներ, որոնք տեղադրում են արևային համակարգեր,
5․ տեղական վերամշակման բիզնես և այլն։
Հանրաճանաչ շատ ապրանքանիշներ և կազմակերպություններ ձգտում են նվազեցնել ոչ բարենպաստ հումք ունեցող նյութերի օգտագործումը՝ սպառողին հնարավորինս էկոլոգիապես մաքուր արտադրանք տալու նպատակով։ Այդ ապրանքանիշները վաճառում են ոչ միայն ապրանք այլ նաև թելադրում են էկո ապրելակերպ։

«Էկո բիզնեսի օրինակներ»
Աշխարհում կան հազարավոր նույնատիպ ձգտումներով և մտահղացումներով կազմակերպություներ, սակայն թվարկենք համաշխարհային ազդեցություն ունեցող մի քանի կազմակերպություններ։
1․ Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություներից է «Vestas Wind Systems»-ը, որը գտնվում է Դանիայում: Հողմային տուրբինների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Շուկայում հողմատուրբինների ամենահին և ամենաշատ փորձ ունեցող ժամանակակից արտադրող է։
2․ «Chr Hansen Holding», ևս մեկ համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն, որը նույնպես գտնվում է Դանիայում: Սննդի և առողջության բարելավումը նրանց ամեն ինչում առաջնորդող սկզբունքն է: Կազմակերպությունը ունի քաղաքականություններ և դիրքորոշումներ, որոնք նկարագրում են, թե ինչպես են նրանք գործում կոնկրետ հարցերի շուրջ և հաստատում են իրենց դիրքորոշումը՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ։
Վերոնշյալ կազմակերպությունները գուցե ձեզ ծանոթ չլինեն, բայց որոնց մասին պատրաստվում ենք խոսել հաջորդիվ, վստահ եմ հավանաբար օգտված կլինեք և՛ ապրանքից, և՛ մատուցած ծառայություններից։
Նախ, այս կազմակերպություններն ի սկզբանե նախատեսված չեն եղել որպես Էկո կազմակերպություններ։ Միայն, երբ էկո ապրելակերպը դարձել է համաշխարհային տենդենց, նրանք օգտվելով ընձեռնված հնարավորությունից ձեռնարկել են նորաոճ նախագծեր։ Դրանցից են․
1․ Կահույք և տնտեսական ապրանք արտադրող «IKEA» ընկերություն։ Այն պարտավորվել է մինչև 2030 թվականը դառնալ «էկոլոգիապես մաքուր» ընկերություն։ Դա նշանակում է, որ «IKEA»-ն ոչ միայն կհասնի ածխաթթու գազերի արտադրման զրոյականացմանը, այլև կփորձի նվազեցնել ածխաթթու գազերի տոկոսը՝ մթնոլորտում։
2․ Հաջորդ համաշխարհային ճանաչում վայելող կազմակերպությունը «Starbucks»-ն է, որն ամբողջ աշխարհում ունի ամենամեծ սրճարանների ցանցը։ Այն նախագծել է հաճախորդներին շահագրգռել է, որպեսզի գնեն բազմակի օգտագործման բաժակներ։ Այդ նախագիծը պլանավորվում է իրականություն դարձնել մինչև 2025 թվականը։
«Էկո բիզնեսը Հայաստանում»
Հայաստանում կան բազմաթիվ բնապահպանական հասարակական կազմակերպություններ, միություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ, կենտրոններ, բիզնեսներ։ Չնայած, դրանք ներկայացվում են որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք ներկայացնող ընկերություններ, սակայն վերոնշյալ ոլորտը դեռ մեծ ուսումնասիրության կարիք ունի։ Հուսով ենք, որ մոտ ապագայում սպառողը կկարողանա ճիշտ ընտրություն կատարել բազմաթիվ էկո ապրանքների և ծառայությունների միջև։






Թողնել մեկնաբանություն