«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, «Խաչաձոր» տեղամասում, հունիսի 22-ին հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ: Այդ մասին ահազանգ է ստացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին:

Տեսուչներն անմիջապես մեկնելով դեպքի վայր հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։
Հիշեցնենք, որ՝ Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։






Թողնել մեկնաբանություն