Բնապահպանական ի՞նչ խնդիրներ կլուծի համապետական ծառատունկը

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%ab-%d5%b0/

Այսօր բանպահպանական խնդիրները գլոբոլ բնույթ են կրում, որի դեմ պայքարի լավագույն ու արդյունավետ ճանապարհը՝ ծառատունկն է։ Հայաստանը ևս անմասն չէ այդ գլոբալ խնդրից, քանի որ նախ՝ Հայաստանը տարածաշրջանում ամենափոքր անտառային ծածկույթն ունի, իսկ ըստ պաշտոնաան տվյալների, ընդամնեի 11, 2 % -ն է անտառ։

Ի՞նչ խնդիրներ է լուծում ծառատունկը

Լայնածավալ ծառատունկի շնորհիվ հնարավոր կլինի պայքարել․

1․  կլիմայի փոփոխության դեմ

2․ օդի աղտոտվածության դեմ

3․ հողերի դեգրադացիայի դեմ

4․ ինչպես նաև կօգնի պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերը։

Մայիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ),Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։ Համապետական ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ  քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:

Ինչպե՞ս մասնակցել

Ծառատունկին մասնակցելու համար դիմումները մինչև մայիսի 4-ը ուղարկել ` press@env.am էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի` մասնակիցների թիվ, կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռախոսահամար, էլ.հասցե)։

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով