Հայաստանում կնշվի Անասնաբույժի և Բույսերի առողջության պաշտպանության օրեր

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%b6%d5%b7%d5%be%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%aa%d5%ab-%d6%87-%d5%a2%d5%b8%d6%82/

Այսուհետ, Հայաստանի Հանրապետության  էկո օրացույցում կավելանա ևս երկու նշանակալի օր։ ՀՀ Կառավարության որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին ուրբաթ օրը կնշվի որպես անասնաբույժի օր, իսկ մայիսի 12-ը՝ կսահմանվի որպես բույսերի առողջության պաշտպանության օր:

Ըստ գործադիրի, գործնականում գրեթե բոլոր երկրներում նշվում է անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։ Զարգացած երկրներում անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառները հանդիսանում են խիստ կարևոր և արժանանում են առանձնակի ուշադրության։

Որոշման համաձայն, եթե ապրիլի վերջին ուրբաթ օրը համընկնի Հայոց ցեղասպանության տարելիցի օրվա՝ Ապրիլի 24-ի հետ, ապա այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը կնշվի մեկ օր շուտ՝ վերջին հինգշաբթի օրը:

Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։

Նախագծի ընդունումը նպատակաուղղված է անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառների կարևորության ընդգծմանը, հանրության ուշադրության, ինչպես նաև իրազեկման բարձրացմանը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով