Մրգաչրերն օգտակար են, սակայն պետք է օգտագործել չափի մեջ

https://eco.am/%d5%b4%d6%80%d5%a3%d5%a1%d5%b9%d6%80%d5%a5%d6%80%d5%b6-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d6%85%d5%a3%d5%bf/

Անժխտելի է, որ թարմ մրգերն առավել օգտակար են ու սննդարար, սակայն առանց հավելանյութերի պատրաստված մրգաչրերն էլ իրենց առավելություններն ունեն։ Սուրբ Հարության՝ Սուրբ Զատկի տոնական սեղաններին, առատ ուտեստներ դնելուց զատ, կարևորություն տվեք չրերին, քանի որ մրգաչրերով` հատկապես չամիչով  փլավը, կարևոր նշանակություն ունի։ Բրնձով փլավի մեջ բրինձը մարդիկ են, իսկ չամիչը՝ Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը: Զատիկի չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին:

Ինչևէ, Eco.am սոցիալական հարթակն առանձնացրել է մի քանի մրգաչրեր, որոնք առավել օգտակար են, եթե չեն պարունակում կոնսերվանտներ, ներկեր։ Դրանք պարզապես ջրազրկված մրգեր են, որոնց մեջ պահպանված է վիտամինների մեծ մասը։ Սակայն, լինելով խտացված մթերք, պետք է օգտագործել չափի մեջ։

Ծիրանաչիր

Հայկական լեռնաշխարհը հարուստ է ծիրանով, իսկ ծիրանաչիրն էլ իր հերթին հարուստ է կալիումով և օգտակար է սրտանոթային հիվանդույթունների դեպքում։ Այն պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը։ Ամրացնում է մկանային հյուսվածքները։

Սև սալորաչիր

Հեռացնում է խոլեստերինը, հարուստ է K և P վիտամիններով, որոնցից առաջինը նպաստում է արյան բաղադրության բարելավմանը, խցանումների վերացմանը  իսկ երկրորդը՝ անոթների պատերի ամրացմանը։

100գ․ սալորաչրի մեջ պարունակվում է 46կկ։ Սալորի այս տեսակը 80% հեղուկ է պարունակում և 11% ածխաջուր։ Այն իր մեջ պարունակում է A.B1.B2.B3.B9.C.E վիտամինները։ Այն հրաշալի միջոց է մարդու օրգանիզմում շաքարի քանակը նորմայում պահպանելու համար։

Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել 3-4 հատ սալորաչիր։

Թզի չիր

Խթանում է մարսողությունը, օգտակար է մրսածության դեպքում, վերականգնում է ուժերը։

Տանձի չիր

Այս մրգաչրի տեսակը մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից և կարգավորում է նյութափոխանակությունը։

Խուրմա

Շատ օգտակար է հղիների և կերակրող մայրերի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օքսիտոցին, որը հեշտացնում է ծննդաբերությունը և խթանում կաթնարտադրությանը։

Թթու լավաշ

մաքրում է օրգանիզմը շլակներից և տոքսիններից:

1․ Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ:

2․Բարձրացնում է տրամադրությունը:

3․ Հագեցնում է քաղցը երկար ժամանակով:

Քաղցր ընկույզով  սուջուխ

Մյուս բոլոր չրերից այն առանձնանում է իր համով և օգտակար հատկանիշներով։ Երկու կարևոր բաղադրիչներն էլ ունեն իրենց օգտակար հատկությունները, որոնք միասին դառնում են ավելի նպաստավոր։ Սուջուխի միջուկ հանդիսացող ընկույզը կամ երբեմն էլ պնդուկը՝ նպաստում են ուղեղի լավ աշխատանքին: Իսկ միջուկին պատող օշարակը՝ որը պատրաստվում է ծիրանի կամ նռան չրից, մաշկը դարձնում է առողջ: Նուռը հարուստ է օրգանիզմի աշխատանքը կարգավորող C, B, P վիտամիններով:

 

Չրերի բուժական հատկությունները

Չոր հազի և մրսածության դեպքում 4-5 թզի չրին ավելացնել 1 բաժակ տաք թեյ։ Հովանալուց հետո չրերը հանել, տրորել կաթով, խառնել և ստացված զանգվածից օրական երկու անգամ  0․5 բաժակ խմել տաք վիճակում։ Գործողությունը շարունակել մինչև լրիվ ապաքինվելը։

Քրոնիկ փորկապության դեպքում

400գ․ սև սալորաչիրը՝ առանց կորիզների, անցկացնել մսաղացով։ Ավելացնել 200գ․մեղր, խառնել։ Օգտագործել 1 թեյի գդալ՝ ընթրիքից առաջ և վրայից տաք ջուր խմել։

Անքնության դեպքում

100 գ․ խուրմայի չրի վրա լցնել տաք ջուր և թողնել 3-4 ժամ, հետո կորիզները հեռացնել, պտղամիսը տրորել և լցնել թերմոսի մեջ, 1 լիտր եռացրած ջուր ավելացնել, թողնել 1 ժամ։ Այս թեյը պետք է խմել քնելուց առաջ։

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով