«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ Խնձորեսկ գյուղում

https://eco.am/%d5%ae%d5%a1%d5%bc-%d5%a1%d5%b2%d5%a2%d5%ab-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%b7/

«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում  Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն: Այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում․500 ծառ՝ Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն և ավելի քան 40 մասնակից՝ Ներքին Խնձորեսկից և Երևանից։
Միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն /«Armenian Society of Biologists»/:
Արշավն իրականացրել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում:
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով  կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով