Հոկտեմբերի 30-ին Հայաստան է ժամանել «Moderna» տեսակի պատվաստանյութի 620 000 դեղաչափ, որը Նորվեգիան «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի աջակցությամբ նվիրաբերել է ՀՀ քաղաքացիներին:
«Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Հուսով ենք, որ ՀՀ քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր մակարդակ։ Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են»,— նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Նորվեգիան «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի մասնակից պետություն է և, հետևաբար, գործում է Եվրոպական միության և նրա անդամ երկրների նախաձեռնության ներքո՝ միավորելով նրանց ջանքերը ԵՄ կառույցների և ԵՄ անդամ պետությունների հետ:






Թողնել մեկնաբանություն