Մահվան և հաշմանդամության հիմնական պատճառներից մեկը սրտանոթային համակարգի հիվանդություններն են։ Այսօր ավելի քան երբևէ աշխարհի տարբեր ծայրերում գիտնականները լուրջ հետազոտություններ են անցկացնում, որպեսզի գտնեն այդ հիվանդությունները կանխարգելելու մեթոդները։ Բոլորը միաբերան հաստատում են, որ առողջ սնունդը կարևորագույն պայմաններից մեկն է։
Պարզվում է, առողջ սննդակարգին և ապրելակերպին հետևելով, կարելի է 92 տոկոսով նվազեցնել կաթվածների առաջացման հավանականությունը։
Eco.am-ն առաջարկում է հետևել հինգ օգտակար խորհուրդներին և կունենաք առողջ սիրտ։
1․ Մրգերը, բանջարեղենները, ձկնեղենը պետք է լինեն սննդակարգի հիմնական մթերքները։
2․ Նվազագույնի հասցնել ոգելից խմիչքների օգտագործումը։
3 Հետևել կազմվածքին՝ քաշին։
4․ Օրը մեկ ժամ տրամադրեք մարմնամարզությանը։
5․ Չծխել։
Ինչպես սնվել
Անոթների հետ կապված խնդիրները կարող են առաջանալ տարբեր պատճառներով,այդ թվում նաև սխալ սննդի պատճառով: Առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել:
Ընկուզեղեն– Դրանք իջեցնում են խոլեստերինի մակարդակը, հատկապես հունական ընկույզն ու նուշը:
Խուրմա– Պարունակում է մեծ քանակով ստերիններ և իջեցնում է խոլեստերինի մակարդակը:
Նարնջի հյութ- Խոսքը գնում է միայն թարմ քամված նարնջի հյութի մասին:Այն մաքրում է խցանված անոթները և պարունակում է հակաօքսիդանտներ:
Նուռ– Անհրաժեշտ է օգտագործել մաքուր վիճակում, կամ թարմ քամած հյութի տեսքով:Այն լավացնում է սրտի աշխատանքը և արյան շրջանառությունը:
Ավոկադո– Այն լավ է ազդում սրտի աշխատանքի վրա և փակում է ախորժակը:
Սուրճ– Գիտականորեն ապացուցված է, որ 2-5 բաժակ սուրճը լավ է ազդում սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքի վրա:
Կանաչ թեյ– Կարգավորում է նյութափոխանակությունը, հանգստացնում է և օրգանիզմին տալիս անհրաժեշտ էներգիան:
Բրոկոլի– Կարգավորում է ճնշումը և խոլեստերինի մակարդակը:
Սպանախ– Նվազեցնում է սրտի կանգի հավանականությունը:
Ծնեբեկ– Այն միանգամից լուծում է խոլեստերինի հետ կապված բոլոր խնդիրները:
Կաղամբ– Պարունակում է մեծ քանակով վիտամիններ, հանքային նյութեր, պրոտեին և հակաօքսիդանտներ:
Դդում– Օրական 1-2 բաժակ դդմի հյութ խմելու դեպքում սրտի աշխատանքը լավանում է: Խոլեստերինի մակարդակը իջնում է 40 %-ով:
Ձմերուկ– Այն երիտասարդացնում է անոթները և թարմացնող աղդեցություն ունենում:
Քրքում– Ունի հակաբորբոքային ազդեցություն, լավացնում է անոթների վիճակը, երիտասարդացնում մաշկը:
Դարչին– Լավ ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա:
Պանիր– Գիտնականները պնդում են, որ պանրի չափավոր օգտագործումը կարգավորում է զարկերակային ճնշումը:






Թողնել մեկնաբանություն