Ձեթերի շատ տեսակներ հարուստ են A, D, E,K, F վիտամիններով հագեցած թթուներով։ Այս խմբի վիտամինները լավացնում են մաշկի վիճակը, բուժում խոցերը, իջեցնում արյան զարկերակային բարձր ճնշումը, կարգավորում նյութափոխանակությունն ու խոլեստերինի մակարդակը՝ արյան մեջ։ Իսկ թթուները հզոր հակաօքսիդանտներ են, օգնում են դանդաղեցնել օրգանիզմի ծերացման ընթացքը։
Eco.am-ն իր ընթերցողների համար առաջարկում է օգտակար ձեթերի մի քանի տարբերակներ։ Ըստ մշակվածության աստիճանի, ձեթերը լինում են հում, չզտված և զտված։
Հում ձեթեր
Ստանում են սառը ճզմման եղանակով։ Դրանք միայն քամվում են, այդ իսկ պատճառով համարվում են ամենահագեցածն ու օգտակարը։ Միակ թերությունն այն է, որ շուտ են փչանում, դրանք պահվում են անթափանց տարաներում՝ ոչ տաք պայմաններում։
Չզտտած ձեթեր
Այս տեսակը թրմում են, քամում, ջրամշակման ենթարկում՝ հեռացնելով լորձանյութերն ու ճարպաթթուները։ Այս ձեթերում պահպանվում է արժեքավոր նյութերի մեծ մասը, իսկ պիտանելիության ժամկետն ավելի երկար է, քան՝ հում ձեթերինը։
Զտված ձեթեր
Լիարժեք մշակման են ենթարկվում, հեռացվում են անգամ հոտն ու ներկանյութերը։ Դրանց սննդային արժեքը կարելի է ասել հավասար է զրոյի, սակայն օգտագործելու տեսակետից ամենահարմարն են՝ անհոտ են, չեն փրփրում։
Ամենաօգտակար ձեթերի ցուցակ
Բուսական ծագում ունեցող ճարպերը՝ ձեթերը շատ ավելի օգտակար են, քան կենդանական ճարպերը։ Այս մասին վկայում են սննդաբան-բժիշկները։
Սոյայի ձեթ
Այն օգտակար է հատկապես երեխաներին, պարունակում է նյութեր, որոնք անհրաժեշտ են կենտրոնական նյարդային համակարգի ձևավորման և տեսողության համար։ Իր բաղադրությամբ, սոյայի ձեթը շատ նման է ձկան յուղին։ Հարուստ է միևնույն օգտակար ճարպաթթուներով, ֆոսֆորային միացություններով, միկրոտարրերով, վիտամիններով, բուսական հորմոններով։
Սոյայի ձեթը օրգանիզմը ազատում է խոլեստերինի ավելցուկից և կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը։
Եգիպտացորենի ձեթ
Այն կարելիէ համարել բոլոր ձեթերի թագուհին, պարունակում է այնպիսի վիտամիններ և թթուներ, որոնք բացակայում է այլ ձեթերում։
Ձիթապտղի ձեթ
Ամենաօգտակար ձեթերից է։ Համարվում է անփոխարինելի Օմեգա 3 ճարպաթթվով հարուստ աղբյուր։ Արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կանխում սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։






Թողնել մեկնաբանություն