Բիլ Գեյթսը մտադիր է կլիմայի պահպանման համար 2 միլիարդ դոլար ներդնել

https://eco.am/%d5%a2%d5%ab%d5%ac-%d5%a3%d5%a5%d5%b5%d5%a9%d5%bd%d5%a8-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%a7-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6/

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը առաջիկա հինգ տարիներին պատրաստվում է երկու միլիարդ դոլար ներդնել այն ստարտափերի և նախագծերի մեջ, որոնք ուղղված են կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարին։ Այդ մասին Գեյթսը հայտարարել է գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի՝ փետրվարի 15-ին։

Գեյթսի կարծիքով՝ աշխարհի պետությունները պետք է կլիմայի պաշտպանությանն ուղղված հետազոտությունների համար նախատեսված իրենց ծախսերն ավելացնեն տարեկան առնվազն հինգ անգամ՝ հասցնելով մինչև 110 միլիարդ դոլարի: «Անհրաժեշտ է ֆիզիկական տնտեսությունը փոխել այնպիսի արագ տեմպերով, ինչպես նախկինում չի եղել պատմության մեջ»,- ընդգծել է ամերիկացի գործարարը։

Գեյթսը հավելել է, որ իր կարծիքով, համաշխարհային արդյունաբերությունը չպետք է հրաժարվի ատոմային էներգիայից, քանի որ դրա այլընտրանքային աղբյուրները, ինչպիսին են արևն ու քամին, բավարար չեն երկրագնդի էլեկտրականության կարիքները բավարարելու համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ իր հույսը դնում է մթնոլորտից ածխաթթու գազի ֆիլտրման տեխնոլոգիայի վրա։

Գեյթսի կարծիքով՝ ապագայի էներգիայի աղբյուրներից մեկը ջրածնային վառելիքն է։ Դրա օգտագործման շնորհիվ կարելի է զգալիորեն կրճատել ածխաթթու գազի արտանետումները ցեմենտի և պողպատի արտադրության ժամանակ։

Նյութը՝ Արմեն Միրզոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով