էլեկտրաէներգիայի 2021թ.-ի սակագները

https://eco.am/%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-2021%d5%a9-%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021թ. փետրվարի 1-ից:

Այսպիսով՝

– սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ,

– իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), այդ թվում՝

– 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործեն՝ ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 37.98 դրամ/կՎտժ:

– 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 44.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ:

– 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 38.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ:

– 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 36.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 32.98 դրամ/կՎտժ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով