9 մոտեցում՝ էկոարվեստի մասին
Էկոարվեստն, ինչպես արվեստի մյուս ժանրերն, անսահման է, եւ էկոարվեստագետին լայն հարթակ է տալիս՝ ստեղծագործելու համար: Այն իր մեջ պարունակում է տարատեսակ մոտեցումներ, որոնք կարելի է պայմանական բաժանել 9 կետի:
1.Պատկերացում. երկխոսությունը խթանելու նպատակով՝ տեղեկատվության եւ պայմանների ներկայացում՝ պատկերների եւ օբյեկտների ստեղծման միջոցով:
2.Վերականգնողական նախագծեր. մշակութային նախաձեռնություններ, էկոմիջոցառումներ՝ ուղղված էկոլոգիայի վերականգմանը:
3.Ախտոտված եւ ավերված շրջակա միջավայրի վերականգնում կամ կարգավորում. այս նկարիչները հաճախ աշխատում են էկոլոգ-գիտնականների, լանդշաֆտային ճարտարապետերի եւ քաղաքաշինարարների հետ:
4.Ակտիվստական եւ ընդդիմադիր արվեստ. ներգրավել, տեղեկացնել, վրդովվել եւ ակտիվ պահվածք դրսեւորել՝ երկրի քաղաքականության փոփոխությունների համար:
5.Սոցիալական քանդակներ. սոցիալական, ժամանակի վրա հիմնված գեղարվեստական գործեր, որտեղ համայնքը ներգրավվում են լանդշաֆտի մոնիթորինգի մեջ եւ մասնակցություն է ունենում համայնքային ապրելակերպում եւ կայուն պրակտիկ գործընթացներում:
6.Էկոպոետիկ արվեստ: բնության, աշխարհի վերաիմաստավորում եւ ոգեշնչում՝ մյուս տեսակների հետ համագոյությամբ:
7.Անմիջական շփման վերարտադրում. բնական երեւույթների օգտագործում, ինչպիսիք են՝ ջուրը, եղանակը, արեւի լույսը, բույսերը եւ այլն:
8.Դիդակտիկ կամ մանկավարժական գործեր. էկոլոգիական անարդարության եւ էկոլոգիական խնդիրների մասին տեղեկատվության տարածում կրթության միջոցով, ինչպիսին է ջրի, հողի ախտոտումը եւ առողջությանը վնաս պատճառելը:
9.Փոխհարաբերությունների արվեստ. հաստատուն եւ մշտական էկոկապեր՝ համայնքների ներգրավմամբ:




Թողնել մեկնաբանություն